Բաժիններ՝

Ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել Ճապոնիայում

Ճապոնիայում գրանցվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան. Սիձուոկա պրեֆեկտուրայի Համամացու քաղաքի ջերմաչափերի սյուները բարձրացել են մինչեւ Ցելսիուսի 41,1 աստիճան: Այդ մասին հաղորդել է «Կիոդո» լրատվական գործակալությունը:

Ճապոնիայի օդերեւութաբանական ծառայության տվյալներով՝ հենց նույնպիսի ջերմաստիճան է նշվել 2018 թվականի հուլիսի 23-ին Սայտամա պրեֆեկտուրայի Կումագայա քաղաքում:

Օգոստոսին ամբողջ Ճապոնիայում հաստատվում է շոգ եղանակ: Տոկիոյում ջերմաստիճանը ներկայում հասնում է 35-ի: Շոգ եղանակը կշարունակվի առաջիկա օրերին:

Ճապոնիայում տեղի իշխանությունները բնակչությանը կոչ են անում պաշտպանվել ջերմահարվածի սպառնալիքից: Անցյալ տարի գրեթե 70 հազար մարդ է հոսպիտալացվել տապի պատճառով ջերմահարվածի ախնանշաններով, նրանցից 126-ը մահացել են, հաղորդել է ՌԻԱ Նովոսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31