Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Թրամփին

Նիկոլ Փաշինյանը կրկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը միջնորդելու համար: Փաշինյանն այս մասին գրառում է կատարել X–ի իր միկրոբլոգում՝ արձագանքելով Թրամփի՝ Truth Social հարթակում կատարած գրառմանը: 

«Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ադրբեջանի հետ այս պատմական համաձայնագրի հարցում միջնորդության համար, ինչը մինչ այդ ոչ ոքի չի հաջողվել։ Վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ աշխատելու խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման և «Թրամփի ուղու» իրականացման ուղղությամբ»,-գրել է Փաշինյանը:

ԱՄՆ նախագահը գրառմամբ մեծ պատիվ էր համարել օգնել կարգավորել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, միևնույն ժամանակ ընկերանալ երկու մեծ առաջնորդների՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ: 

«Սա հավերժական բարեկամություն կլինի ինձ համար, բայց ավելի կարևոր է՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար»,–նշել էր Թրամփը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930