Մերկելը, ելույթ ունենալով Տոկիոյի Կեյոյի համալսարանում, հայտնել է, որ Գերմանիայում «բուռն քննարկումներ են տեղի ունեցել» Huawei-ի սարքավորումներն օգտագործելու հարցերի շուրջ:
Ճապոնիայի ֆինանսների նախարար Տարո Ասոն ներողություն է խնդրել անզավակ քաղաքացիների հասցեին արած իր քննադատական արտահայտությունների համար:
Նրա դիտարկմամբ՝ հայ-իրանական հարաբերությունները նախկինում էլ ընթացել են վերընթաց կորագծով, հետևաբար՝ այդ հարաբերությունները հատուկ փոխելու անհրաժեշտություն չկա, պարզապես պետք է դրանք զարգանան անխտիր բոլոր ուղղություններով։
Կորեայի Հանրապետությունն ԱՄՆ-ի հետ կայացած կոնսուլտացիաների հերթական փուլի ընթացքում համաձայնել է մինչեւ մոտավորապես 1 միլիարդ դոլար ավելացնել Կորեական թերակղզու հարավում տեղաբաշխված ամերիկյան զորքերը պահելու հատկացումները:
Իրանի ԱԳ նախարարությունը, ի պատասխան Դանիայում եւ Ֆրանսիայում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով ԵՄ-ի սահմանած պատժամիջոցների, հայտարարել է, թե հիասթափված է եվրոպացիների անհիմն մեղադրանքներից ու չհիմնավորված երկյուղներից։
Իսրայելի պաշտպանության նախարարությունը անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող Aeronautics ընկերությանը թույլատրել է շարունակել ԱԹՍ-ների վաճառքն Ադրբեջանին:
Կանադայում առնվազն երեք մարդ է զոհվել ռելսերից բեռնատար գնացքի դուրս ընկնելու հետեւանքով:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը դիմել է եվրոպական գործարարության առաջատար ներկայացուցիչներին՝ Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի վերանայման հարցի շուրջը Եվրամիության հետ փոխզիջում գտնելու հարցում օգնության խնդրանքով:
Թուրքիայի Դիարբեքիր նահանգում հայերից մնացած գանձեր գտնելու հույսով անօրինական «պեղումներ» իրականացնող խումբ է ձերբակալվել: Պարզվել է, որ գանձախույզներից 4 Դիարբեքիրի նահանգի Սիլվան շրջանի ոստիկանության աշխատակիցներ են: Ձերբակալվածների թվում է նաև Սիլվանի շրջանի ոստիկանապետ Օմեր Օզթուրքը:
Ավստրալիայի արեւելքում աղետի ենթարկված թեթեւշարժիչավոր ինքնաթիռն ընկել է մասնավոր բնակելի շենքի բակում:
Առնվազն յոթ մարդ է զոհվել Փարիզի հարավարեւմտյան շրջանի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած հրդեհից, տուժել է 28 մարդ, նրանցից մեկը շատ ծանր վիճակում է:
Լիմայի խումբը խնդրում է աջակցել իրեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ հռչակած Խուան Գուայդոյին եւ ապահովել մարդասիրական օգնության ազատ մուտքը երկիր:
Եգիպտոսում հայտնաբերել են հին դամբարան, որտեղ գտնվում են 50 լավ պահպանված մումիաներ:
Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների համաձայն՝ այս երկրում գործազուրկների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 501․000-ով։ Վերջին 6 ամսում գործազրկության մակարդակը Թուրքիայում անդադար աճում է:
Փետրվարի 4-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկման կդրվի Թուրքիայի վերաբերյալ զեկույցի նախնական տարբերակը։
Թուրք ընդդիմադիր լրագրող Ֆիգեն Աթալայը հայտնում է, որ թուրքական դպրոցներում սովորող սիրիացի երեխաների շրջանում հարցում է իրականացվել, որոնց ընթացքում ի հայտ են եկել մի շարք արատավոր երևույթներ։
Իրանի հեղուկ ածխաջրածինների կորզվող պաշարների ծավալը ներկայում գտնվում է ռեկորդային մակարդակի վրա եւ կազմում է 160,12 մլրդ բարել, բնական գազինը՝ 33,33 տրլն խորանարդ մետր:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը փետրվարի 5-ին կուղեւորվի Հյուսիսային Իռլանդիա, որտեղ հանդես կգա Brexit-ին նվիրված ճառով:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ փետրվարի 5-ին հանրապետությունում ստորագրահավաք կսկսվի ԱՄՆ-ի ռազմական ինտերվենցիայի դեմ:
Նիկոլաս Մադուրոն դիմել է Հռոմի Ֆրանցիսկոս պապին՝ խնդրելով աջակցություն ցուցաբերել՝ «դյուրացնելու երկխոսությունը» Վենեսուելայում :
Փաշինյան-Ալիև պաշտոնական հանդիպման համար Զ.Մնացականյանը հորդորեց դեռ չշտապել։ Ըստ նրա՝ շատ էական է, որ շարունակենք կառուցել գործընթացն այնպես, որ հույս ունենանք արդյունքի։
Գերմանիան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչել է երկրի ժամանակավոր նախագահ:
Մոսկվան ու Թբիլիսին ավարտին են հասցրել Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող այլընտրանքային ցամաքային ճանապարհի գործարկման ուղղությամբ ծավալվող քննարկումները:
Վրաստանի խորհրդարանը Քութայիսից տեղափոխվում է Թբիլիսի: Փետրվարի 5-ին խորհրդարանի՝ Ռուսթավելու պողոտայում գտնվող շենքում բացվելու է գարնանային նստաշրջանը։
Եգիպտոսի զինվորական տրիբունալն ութ հոգու մահապատժի է դատապարտել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի դեմ մահափորձի կազմակերպման գործով:
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) հետ բանակցությունների բացմանը հաստատել է, որ ԵՄ-ն Դամասկոսի հետ հարաբերությունների նորմալացման նախապայմանը համարում է հակամարտության քաղաքական լուծման մշակումը։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ երկխոսության հնարավորություններն սպառված են, նրա կառավարությունը մերժել է դրանք:
Ֆրանցիսկոս պապը Արաբական թերակղզի Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի պատմության մեջ առաջին այցի ընթացքում հանդիպում է անցկացրել Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարության հետ:
Վենեսուելայում իշխանության բռնատիրման փորձն օրինականացնելու ձգտումն ուղղակի միջամտություն է այդ երկրի գործերին, ինչը չի նպաստում ճգնաժամի արդյունավետ եւ խաղաղ կարգավորմանը:
Մոսկվայի կենտրոնի Նիկիտսկի ծառուղու բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհից մահացածների թիվը հասել է վեցի, նրանց թվում է կա մեկ անչափահաս: