Ջո Բայդենին պաշտոնապես առաջադրել են ԱՄՆ-ի նախագահ

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը նախկին փոխնախագահ Ջո Բայդենին պաշտոնապես առաջադրել է պետության ղեկավարի պաշտոնի համար: Այդ մասին վկայում են քվեարկության արդյունքները:

Վիրտուալ անվանականչի ընթացքում նահանգներից եւ տարածքներից կուսակցական պատվիրակները հրապարակել են իրենց փրայմերիզների արդյունքները, որոնց համաձայն, Բայդենը հավաքել է պատվիրակների առավել մեծ թվով ձայները, որոնք քվեարկել են համագումարում:

Դեմոկրատների համագումարը կորոնավիրուսի պատճառով վիրտուալ ձեւաչափով տեղի է ունենում այս շաբաթ:

Նոյեմբերի 3-ի ընտրություններում Բայդենի մրցակիցը կլինի գործող նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս