Բաժիններ՝

Իսրայելում սովորել են կորոնավիրուսի թեստավորումը կատարել 1 րոպեից պակաս ժամանակում

Իսրայելի գիտնականներն անցկացրել են կորոնավիրուսի նոր թեստի հետազոտություն, որի ստույգությունը կազմում է ավելի քան 96 տոկոս, ինչը նույնիսկ դասական ՊՇՌ-ից (Պոլիմերազային շղթայական ռեակցիա) ավելին է: Այդ մասին հաղորդել է երկրի զբոսաշրջության նախարարությունը:

Անալիզ են վերցրել 250 հոգուց, բուն թեստի արժեքը կազմում է մեկ շեքելից ոչ ավելի: Թեստ անցնելու համար պահանջվում է մարդու թքի նմուշը:

Աղային լուծույթով բերանը ողողելուց հետո այն փորձանոթում անալիզի է ենթարկվում սարքի օգնությամբ, որը լույս է արձակում: Այս սարքը կարող է պարզել նաեւ ուրիշ վիրուսները: Բացի այդ, Իսրայելի բժշկությունը ներկայացրել է 30-40 վայրկյանի ընթացքում COVID-19-ի հայտնաբերման տեխնոլոգիան: Ինչպես նաեւ հավելված, որը թույլ է տալիս 20 րոպեի ընթացքում պատասխանը տանն ստանալ՝ չունենալով հատուկ սարքավորում:

«Առողջապահության նախարարությունն առաջիկա օրերին հայտամրցույթ կհայտարարի «Բեն-Գուրիոն» օդանավակայանը COVID-19 հայտնաբերման լաբորատորիաներով սարքավորելու համար,-ասում է Վլադիմիր Շկլյարը՝ ՌԴ-ում եւ ԱՊՀ-ում Իսրայելի զբոսաշրջության նախարարության դեպարտամենտի տնօրենը:-Եվ դա նշանակում է, որ իսրայելցի գիտնականների նորագույն մշակումները կարող են թույլ տալ՝ շուտով վերադառնալ առաջվա կյանքին, կրկին ճանապարհորդել եւ չվախենալ անվտանգության ու առողջության համար», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս