Բաժիններ՝

ԵՄ-ում դատի են տվել ֆոն դեր Լեյենին

Ռումինիայի Եվրախորհրդարանի պատգամավոր Գեորգե Պիպերեյը զրպարտության հայց է ներկայացրել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի դեմ՝ պնդելով, որ նա կատարել է Ռուսաստանից ստացված հրամանները, հաղորդում է Politico-ն։

«Եվրախորհրդարանի պատգամավորը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովի նախագահը որոշել է «անձնապես հարձակվել» իր վրա: Պիպերեյը պահանջում է պաշտոնական հրապարակային ներողություն ֆոն դեր Լեյենի կողմից: Վերջինիս խոսքերը, պատգամավորի հավաստմամբ, ներառում էին այն պնդումը, որ անվստահության քվե ստորագրողները, իբր, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ընկերներն են և «դավադրության տեսությունների» տարածողները»,- հաղորդում է հրատարակությունը։

Քաղաքական գործիչը Եվրահանձնաժողովի նախագահի դեմ անվստահության քվեի նախաձեռնողներից մեկն էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս