ԱՄՆ նախագահի` Գոլանի բարձրունքների վերաբերյալ գրառումը արժանացել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատությանը: Ինչի արդյունքում ամերիկյան դոլարի նկատմամբ արժեզրկվել է թուրքական ազգային արժույթը` լիրան:
ԱՄՆ-ի Ուեսթ Փալմ Բիչ զինափորձարանի (Ֆլորիդայի նահանգ) երկնքում մարտի 21-ին փորձարկման առաջին թռիչքն է կատարել DEFIANT հաջորդ սերնդի մարտական նախատիպ-ուղղաթիռը, որը մշակել են Միացյալ Նահանգների Sikorsky, Lockheed Martin եւ Boeing ընկերությունների կոնստրուկտորները:
Եթովպիական ավիաուղիների վթարում զոհվածների ընտանիքները սգում են իրենց հարազատների համար, իսկ միջազգային հանրությունը պատասխաններ է պահանջում: Քննչական գործընթացը փորձում է պարզել, արդյոք վթարի պատճառը օդաչուի սխալն էր թե՝ օդանավը:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները իշխանությունների ներկայացուցիչների շարքում երկրի բնակչության ամենափոքր վստահությունն է վայելում ցույցեր անցկացնելու ժամանակ կարգուկանոն հաստատելու հարցում:
Ուկրաինայում ընտրություններից երկու շաբաթ առաջ նախագահական վարկանիշի առաջատարը մնում է շոումեն Վլադիմիր Զելենսկին. նրան աջակցում է ընտրողների 24,9 տոկոսը, երկրորդ դիրքում «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն է, երրորդում՝ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կորցրել է իր վերջին հենակետը Սիրիայում, ինչի արդյունքում վերջ է դրվել խալիֆայությանը, որի ստեղծման մասին հայտարարել էր դեռևս 2014 թվականին:
ՆԱՏՕ-ն նախատեսում է երկու տարվա ընթացքում Լեհաստանում ամերիկյան ռազմական տեխնիկայի պահեստ կառուցել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 8-ին կայցելի Ռուսաստան:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը ստորագրել է օրենքը, որը վերաբերում է հանրապետության մայրաքաղաքի վերանվանմանը ` Նուր-Սուլթան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս տարի լրանում է Արևելյան Գործընկերության 10-ամյակը, որը նշելու համար մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսվում է կազմակերպել բարձր մակարդակի Կոնֆերանս, Եվրոպական Միության և Արևելյան Գործընկերության երկրների ղեկավարների մասնակցությամբ:
Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված և հետագայում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հայրը` Արմեն Ղազարյանը, մարտի 22-ին այցելել է մարտի 16-ին ՀՀ պետական սահմանը խախտած, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Հիբրագիմովին:
Մարտի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին:
Աֆղանստանի Լաշկարգախ քաղաքի մարզադաշտում գրանցված երկու պայթյունների հետևանքով մահացել է առնվազն չորս մարդ, ևս տասը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Նոր Զելանդիայի ոստիկանությունը քաղաքացիների համար բացել է Քրայսթչրչի այն մզկիթները, որտեղ նախորդ շաբաթ ահաբեկչություն էր իրականացվել:
Չինաստանի Ցզյանսու նահանգի քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի վնասներ են կրել ավելի քան 2800 բնակելի տներ:
Միացյալ Նահանգների Boeing կորպորացիան Boeing 737 MAX շարքի բոլոր ինքնաթիռներում կտեղակայի սարքավորանք, որն ազդանշան է տալիս խցիկում տվիչների կասկածելի կամ կեղծ ցոուցմունքների դեպքում, ինքնաթիռներ, որոնցից մեկն օրերս աղետի ենթարկվեց Եթովպիայում:
ԱՄՆ-ի նախագահը վստահ է, որ տեխնոլոգիական հսկաները, ամերիկյան հեռուստատեսային շոուներն ու լրատվամիջոցները քաղաքական հստակ պատվեր են կատարում:
Թուրքիայում դպրոցի ուսուցիչի դեմ քրեական գործ է հարուցվել: Նա մեղադրվում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անձը վիրավորելու մեջ:
ԵՄ-ի հետ համաձայնագիրը ստորագրելուց հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունները նոր որակ են ստանում և դինամիկ զարգանում են: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը:
ԵՄ-ի անդամ երկրների ղեկավարները Բրյուսելում գագաթնաժողովի առաջին օրվա բանակցություններից հետո դժգոհ են մնացել այն բանից, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Brexit-ի շուրջ իրադրության կարգավորմանն ուղղված ոչ մի կոնկրետ ծրագիր չհրապարակեց:
Եվրամիությունը պահպանում է իր դիրքորոշումը Գոլանի բարձունքների պատկանելության հարցում եւ դրանք Իսրայելի տարածքի բաղկացուցիչ մաս չի համարում: Այդ մասինհայտնել է Reuters գործակալությունը:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլովսը, մտադիր է մայիսին որպես թեկնածու մասնակցել Զուգդիդի՝ Վրաստանի արեւմուտքում գտնվող Սամեգրելո-Վերին Սվանեթի երկրամասի վարչական կենտրոնի քաղաքապետի արտահերթ ընտրություններին։
«Հունիսին կայանալիք գործընկերության խորհրդի նիստում պետք է ընդունվի ճանապարհային քարտեզը, որը պարունակում է CEPA-ի 80%-ը»,- ասաց Ա.Ադոնցը:
Զիմբաբվեում «Իդայ» արեւադարձային ցիկլոնի առաջացրած հեղեղումների եւ հորդացումների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 259-ի:
Թաիլանդի Մահա Վաչիրալոնգկոռն թագավորը (Ռամա 10-րդը) պարգեւատրել է 187 մարդու, որոնք մասնակցել են փրկարար գործողությանը Թհամ Լուանգի քարանձավում, որտեղ «Անտառային վարազներ» ֆուտբոլային թիմի 12 դպրոցականներ եւ նրանց մարզիչն անցյալ տարի մնացել էին ավելի քան երկու շաբաթ:
Եվրոպան իր քաղաքացիների եւ ձեռնարկությունների պաշտպանության համար բոլոր միջոցները ձեռնարկել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի «կոշտ» դուրս գալու դեպքում:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը (ANCA) ևս մեկ անգամ վերահաստատել է իր սկզբունքային դեմ դիրքորոշումն արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած, «խորքային սխալներ» պարունակող և «ծայրաստիճան ասիմետրիկ» «Մադրիդյան սկզբունքներին»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկար է մտածել Գոլանի բարձունքներն Իսրայելինը ճանաչելու շուրջ։
վ
70-ից ավելի ուղեւորներ են զոհվել Գանայի արեւմուտքում երկու ավտոբուսների ճակատային բախման հետեւանքով: