«Մարտերն այսօր չեն ունեցել այն համառ և ծանր բնույթը, ինչ նախորդ երկու օրերին էր». Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին մարտերը հյուսիսային և հարավային ուղղություններով շարունակվում են: Սակայն մարտերն այսօր չեն ունեցել այն համառ և ծանր բնույթը, ինչ նախորդ երկու օրերին էր:

Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Բայց հակառակորդը ձեռնարկել է իր հարձակումները նույն ուղղություններում: Նախապես կենտրոնացնելով որոշակի ուժեր, մեր զինված ուժերը հետ են մղել գործողությունները` հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ: Այսպիսով` այսօր նրանց միայն անձնակազմի կորուստը կազմում է մոտ 400 զինծառայող, 700 վիրավոր, խոցվել է 13 զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ, 1 ԱԹՍ»,-մանրամասնեց նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031