Բաժիններ՝

Հանրապետականների շրջանում COVID-ի բռնկումը կարող էր սկսվել Սպիտակ տանը կայացած արարողությունից հետո

Նոր տիպի կորոնավիրուսով վարակումների ալիքը Հանրապետական կուսակցության անդամների շրջանում, հավանաբար, սկսվել է սեպտեմբերի 26-ին Սպիտակ տան Վարդերի պարտեզում կայացած միջոցառումից հետո, որտեղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի Գերագույն դատարանի անդամի պաշտոնին յոթերորդ օկրուգի վերաքննիչ դատարնի դատավոր Էմի Քոնի Բարետին առաջադրելու՝ իր որոշման վերաբերյալ: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով վարչակազմի մի բարձրաստիճան ներկայացուցչի:

«Շատ հավանական է թվում, որ այդ (կորոնավիրուսի բռնկումը) առաջացել է անցյալ շաբաթ ԱՄՆ-ի Գերագույն դատարանի (դատավորի պաշտոնի թեկնածուի) հայտարարումից հետո: Այդ վարակը կարող էր գալ (Կապիտոլիումի) բլրից: Հաջորդ կարեւոր խնդիրը կլինի Կապիտոլիումի բլրի անվտանգության եւ օրենսդիրների պաշտպանության ապահովումը»,- նշել է հեռուստաալիքի աղբյուրը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս