ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ևս մի գործընկեր՝ DEMYC-ը, հայտարարություն են տարածել

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ևս մի գործընկեր՝ DEMYC-ը (Democrat Youth Community of Europe, Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք) հայտարարություն է տարածել` խստորեն դատապարտելով ռազմական ուժի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան երկրներում, ինչպես նաև անհանգստություն հայտնել Լեռնային Ղարաբաղում կռվող ջիհադիստների ապացուցված ներկայության և արգելված զինատեսակների օգտագործման կապակցությամբ։
❗️Հայտարարություն Լեռնային Ղարաբաղում շարունակվող զինված հակամարտության վերաբերյալ

⭕️Լեռնային Ղարաբաղում երկարատև և չկարգավորված հակամարտության վերսկսումից մեկ շաբաթ անց մենք սարսափով և անհանգստությամբ ականատես ենք լինում, որ բռնության աճը չի դադարում և, ցավոք, իրավիճակը վատթարանում է:

⭕️DEMYC-ը, որպես միջազգային քաղաքական կազմակերպություն, որն ուժեղ ներկայություն ունի Կովկասի ողջ տարածաշրջանում, միշտ ակտիվ դեր է խաղացել տարածաշրջանի բոլոր ներգրավված երկրների միջև իրական երկխոսության համար, քանի որ մենք հավատում ենք նոր սերունդների խաղաղ ապագային, հատկապես հայերի և ադրբեջանցիների:

⭕️Մենք խստորեն դատապարտում ենք ռազմական ուժի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան երկրներում: Մենք խորապես մտահոգված ենք ԼՂ-ում կռվող ջիհադիստների ապացուցված ներկայությամբ և արգելված զինամթերքի օգտագործմամբ:

⭕️Հետևաբար, DEMYC-ը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի և հարակից երկրների բոլոր քաղաքական դերակատարներին նպաստել արդյունավետ հրադադարի հաստատմանը, բոլոր ագրեսիաների ավարտին և խաղաղության վերականգնմանը:

⭕️Մենք կոչ ենք անում լիազորել ԵԱՀԿ Մինսկի խմբին վերսկսել բանակցությունները հակամարտության խաղաղ և կայուն լուծում գտնելու համար:
Որպես համաեվրոպական և եվրասիական կազմակերպություն՝ DEMYC- ը հավատում է Եվրոպական Արևելյան Գործընկերության արժեքին և խնդրում ԵՄ ավելի ակտիվ ներգրավում հարևանության խաղաղապահ գործընթացներին՝ ազատության և մարդու իրավունքների խթանման համար:
DEMYC-ը, որպես քաղաքական ընտանիք․ շարունակելու է լինել հանդիպման վայր` հակամարտող կողմերի միջև դիսկուրս ստեղծելու համար եվրոպական հիմնական արժեքներին համապատասխան, որոնք մենք հրապարակայնորեն քարոզում ենք 1964 թվականից:

⭕️Մենք պատրաստ ենք տեղում միջազգային դիտորդական թիմ նախաձեռնել, ներառելով արտասահմանյան մամուլի ներկայացուցիչներին՝ առանց խոչընդոտների բոլոր տարածքների լիարժեք հասանելիությամբ:

DEMYC-ը ցավակցում է հակամարտության ընթացքում անմեղ զոհերի և վիրավորների բոլոր ընտանիքներին:

?????? ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ևս մի գործընկեր՝ DEMYC-ը (Democrat Youth Community of Europe, Եվրոպայի…

Gepostet von Armen Ashotyan am Sonntag, 4. Oktober 2020

Տեսանյութեր

Լրահոս