Վրաստանում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 8000-ը
Վրաստանում վերջին օրը կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն ավելացել է 554-ով: StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում վարակվածների ընդհանուր քանակը կազմում է 8 118։
Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամում քովիդ-կլինկաներից դուրս է գրվել 252 մարդ, համավարակի սկզբից ի վեր բուժվել է 4 244 հիվանդ: Մեկ օրում մահացել է երկու հիվանդ, եւ ներկայումս կորոնավիրուսի զոհերի ընդհանուր թիվը հասնում է 50-ի: Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել է փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը: