Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավիճակի վերլուծությունը կտրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մարտի 28-ի հանդիպման ընթացքում:
UPS լոգիստական ընկերությունը կսկսի թեստային ռեժիմով կվադրոկոպտերներ օգտագործել՝ Ռոլի քաղաքի (Հյուսիսային Կարոլինայի նահանգ) հիվանդանոց դեղորայք առաքելու համար:
Ամբողջ աշխարհում մարտի 30-ին տեղական ժամանակով երեկոյան 8.30-ին նշվելու է Երկրի ժամը։ ՄԱԿ-ը կոչ է անում միանալ այս համաշխարհային շարժմանը՝ դիմակայելու Երկրի առաջ ծառացած կլիմայական փոփոխության մարտահրավերներին և պաշտպանելու մեր մոլորակը կործանման վտանգից։
«Լուրջ ակնկալիքներ չպետք է ունենալ առաջիկա հանդիպումից»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ամերիկացի քաղաքական վերլուծաբան Փոլ Գոբլը՝ անդրադառնալով առաջիկայում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը:
Ռուսաստանը եւ Ղրղզստանը 6,5 մլրդ դոլարի պարտավորագրեր են ստորագրել երկկողմ միջտարածաշրջանային խորհրդաժողովի ընթացքում:
Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետը մարտի 29-ին մտադիր է խորհրդարանում նախաձեռնել երրորդ քվեարկության անցկացումը Եվրամիությունից թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագրի շուրջ:
Եվրախորհրդարանը (ԵԽ) մարտի 28-ին հավանություն է տվել այն բանաձեւին, որով կոչ է արվում լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Վենեսուելայի պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ արտասահմանում պահվող ակտիվների նկատմամբ։
Եվրամիությունից առանց համաձայնագրի Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է բժշկական արդյունաբերության ապրանքների անբավարարության հանգեցնել Գերմանիայում:
Սաստիկ հրդեհ է բռնկել Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայի երկնաքերում:
Ռուսաստանը եւ Ղրղզստանը փոփոխություններ են մտցրել հանրապետության տարածքում Ռուսաստանի միացյալ ռազմակայանի գտնվելու պայմանների եւ կարգավիճակի մասին 2012 թվականի համաձայնագրում:
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) Դաղստանում ձերբակալել է այն հրոսակախմբի մասնակցին, որն առնչություն ունի 2010 թվականին Մոսկվայի մետրոպոլիտենի «Լուբյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում ահաբեկչական գործողությունների կազմակերպման հետ:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն մարտի 28-ին, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում։
Էլեկտրոնիկա արտադրող ճապոնական Sony կորպորացիայի նախագահ Կաձուո Հիրային որոշում է ընդունել թողնել իր պաշտոնն ընկերությունում, որտեղ նա աշխատել է ընդհանուր առմամբ 35 տարի:
Աղբյուրներից մեկի խոսքով՝ Պեկինի նոր առաջարկությունները ենթադրում են ավելի ընդգրկուն փոփոխություններ, քան այն պայմանները, որոնք ավելի վաղ շարադրվել են չինական կողմից:
Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը ապրիլի 3-ին պաշտոնական այցով կժամանի Ռուսաստան:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ղրղզստան պատմական իրադարձություն է երկկողմ հարաբերությունների համար:
Վրաստանը կշարունակի ՆԱՏՕ-ին ինտեգրվելու գործընթացը, ինչպես նաեւ երկրում ժողովրդավարության զարգացման ու անվտանգության ուժեղացման քաղաքականությունը:
Մոսկվայում քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է Խաբարովսկի երկրամասի նախկին նահանգապետ եւ Հեռավոր Արեւեքի դաշնային օկրուգում ՌԴ-ի նախագահի նախկին լիազոր ներկայացուցիչ 70-ամյա Վիկտոր Իշաեւը:
Մոզամբիկում «Իդայ» արեւադարձային ցիկլոնի զոհերի թիվը հասել է 468-ի:
Մալթայի զինուժերը մարտի 28-ին հսկողության տակ են վերցրել միգրանտների կողմից Միջերկրական ծովում զավթված Elhibru 1 նավը եւ այն ուղեկցում են դեպի ափ:
Ազգային արժույթներով կատարվող հաշվարկների ավելացումը ֆինանսական ոլորտի առավել հրատապ խնդիրն է ԱՊՀ-ի մասնակից երկրների համար:
Ֆրանսիայի կառավարության միանգամից երեք անդամներ թողնում են իրենց պաշտոններն ընտրություններին մասնակցելու պլանների կապակցությամբ:
Ղազախստանի Կըզըլորդինի մարզում կործանվել է երկրի պաշտպանության նախարարության Մի-8 ռազմական ուղղաթիռը, զոհվել է 13 զինծառայող։
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտնել է, որ Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի հետ համատեղ մեկ շաբաթ հետո կհայտարարի Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին:
Գվատեմալայի իշխանությունները որոշել են երկրում եռօրյա սուգ հայտարարել ճանապարհատրանսպորտային պատահարի ծանր հետեւանքների կապակցությամբ, որից Նաուալա մունիցիպալիտետում (Սոլոլայի դեպարտամենտ) 30 մարդ է զոհվել:
Վենեսուելայի կառավարությունը երկրում շարունակվող ընդգրկուն բլեքաութի ֆոնին մարտի 28-ը հայտարարել է այս շաբաթվա երրորդ ոչ աշխատանքային օրը:
Ըստ «168 Ժամի» հավաստի աղբյուրների՝ նախարար Մնացականյանը մարտի 22-ին Մոսկվայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հետ՝ Վիեննայում մոտ օրերս Փաշինյան-Ալիև բանակցություններից առաջ նախապատրաստական աշխատանքներ կազմակերպելու նպատակով։ ԱԳՆ-ից հաստատեցին մեր այս տեղեկությունը՝ նշելով.
Իսրայելի ռազմաօդային ուժերը Սիրիայում գրոհել են Հալեպ քաղաքից հյուսիս ընկած արդյունաբերական գոտու վրա:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե կցանկանար լավ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի եւ Չինաստանի հետ, ընդսմին նշելով, որ կոշտ քաղաքականություն է վարում Մոսկվայի նկատմամբ։
Վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է, որ «Ազատություն» գործողությունը, որն, իր կարծիքով, պետք է բերի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարման դադարեցմանը, կսկսվի ապրիլի 6-ին: