Մեծ Բրիտանիայում հայտնաբերել են կորոնավիրուսի ռեկորդային թվով նոր դեպքեր
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում կազմել է 12 հազար 872. սա ռեկորդային թիվ է համավարակի սկսվելուց ի վեր: Մեկ օրում, երկրի առողջապահության նախարարության տվյալներով, մահացել է 49 մարդ։
Մեկ օր առաջ հիվանդացածների թվի աճը կազմել է 6 հազար 968, մահացածներիտ թվաքանակը 66 է: Կորոնավիրուսային վարակով հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 480 հազար 17-ի, մահացածներինը՝ 42 հազար 317-ի:
Նախարարությունը պարզաբանում է, որ տեխնիկական խնդիրների պատճառով, որոնք եղել են ավելի վաղ, վիճակագրության մեջ առաջիկա օրերի ընթացքում կընդգրկվեն Անգլիայում սեպտեմբերի 24-ից մինչեւ հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակաշրջանում վարակման դեպքերը, ինչը մեծացնում է այդ ցուցանիշը:
Վերջին մի քանի օրվա ընթացքում Մեծ Բրիտանիայում դիտվում է COVID-19-ի դեպքերի թվի աճ: Երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է մի շարք նոր սահմանափակումների մասին, որոնք ուղղված են կորոնավիրուսի դեմ պայքարին: Եթե դրանք չօգնեն զսպել վիրուսի տարածումը, կառավարությունը չի բացառում նոր լոքդաունի սահմանումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: