«ՀՀ-ից հարվածների մասին Ադրբեջանի հայտարարությունները լեգիտիմացնում են նրանց սանձարձակ գործողությունները, որոնք անպատիժ չեն մնացել և չեն մնա». Արծրուն Հովհաննիսյան

Հայ-ադրբեջանական սահմանին ակտիվ մարտական գործողություններ չկան: Ճեպազրուցի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական հանգիստ է: Զինված ուժերը հետևում են հակառակորդի բոլոր գործողություններին, բոլոր վերախմբավորումներին, հետախուզական նկրտումներին և լիովին տիրապետում են իրավիճակին»,- ասաց նա:

Անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններին, թե Հայաստանի տարածքից Ադրբեջանին հարվածներ են հասցվել, և պատասխանելով հարցին, թե արդյոք սրանով Ադրբեջանը չի՞ փորձում առիթ ստեղծել

Հայաստանի նկատմամբ ագրեսիա հրահրելու համար, Արծրուն Հովհաննիսյանն ընդգծեց, որ ի սկզբանե նման հորինվածքները ծառայում էին որպես սանձարձակ գործողությունների «լեգիտիմություն», բայց դրանք անպատիժ չեն մնացել և չեն մնա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031