Բաժիններ՝

Թրամփի անձնական օգնական Նիք Լունան վարակվել է կորոնավիրուսով. Bloomberg

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անձնական օգնական Նիք Լունան, որն ուղեկցում է Միացյալ Նահանգների ղեկավարին ուղեւորությունների մեծ մասի ժամանակ, վարակվել է նոր կորոնավիրուսով: Հոկտեմբերի 3-ին այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Լունան, որը պատկանում է ԱՄՆ-ի նախագահի առավել մերձավոր անձանց թվին, ներկա է եղել սեպտեմբերի 29-ին Քլիվլենդում (Օհայոյի նահանգ) հանրապետական Թրամփի առաջին հեռուստաբանավեճերին Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջոզեֆ Բայդենի հետ: Նա նաեւ մասնակցել է հոկտեմբերի 1-ին Բեդմինսթերում (Նյու Ջերսիի նահանգ) կողմնակիցների հետ Թրամփի հանդպմանը: ABC հեռուստաընկերությունն իր հերթին նշում է, որ Լունան ամուսնացած է Սպիտակ տան աշխատակցուհու հետ, որն ԱՄՆ-ի նախագահի ավագ խորհրդական եւ փասա Ջարեդ Քուշների օգնականների շրջանակից է: Վերջին օրերին կորոնավիրուս է նաեւ հայտնաբերվել նախագահի օգնական Հոուփ Հիքսի, Թրամփի նախկին խորհրդական Քելիեն Քոնուեյի, երեք հանրապետական սենատորների, Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի նախագահ Ռոննա Մաքդենիելի, Սպիտակ տան ղեկավարի նախընտրական արշավի կառավարիչ Ուլյամ Սթեփինի, Սպիտակ տան մամուլի միավորման երեք լրագրողների մոտ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս