«Ռուսաստանը պետք է օգնի, որ արյունոտ բաղնիք դառնա այս պատերազմը Ադրբեջանի և Թուրքիայի համար». Գրիգորի Այվազյան

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանն Արցախի սահմանին լայնամասշտաբ պատերազմական գործողություններ է նախաձեռնել, և դրան ի պատասխան՝ այսօր ամբողջ համաշխարհային հանրության համակրանքը հայկական կողմի վրա է, տարածաշրջանի խոշոր խաղացողների մոտ էլ ձևավորել է ակնկալիք, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետությունը պետք է ճանաչի Արցախի անկախությունը։ 168 TV «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը։

«Վաղուց է հասունացել Արցախի ճանաչման պահը։ Երեկ էլ Արցախի Արտաքին գործերի նախարարությունը տարածեց հաղորդագրություն՝ կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել Արցախի անկախությունը, սակայն այդ կոչն ուղղված էր նաև Հայաստանին։ Դա նաև պաշտոնական դիմում կարելի է դիտարկել՝ ուղղված Երևանին։ Հիմա հարց է առաջանում՝ մի՞թե ադրբեջանական ագրեսիան արդեն չի տապալել բանակցությունները, մի՞թե ճանաչումը կարող է տապալել բանակցությունները։ Իմ կարծիքով՝ ադբեջանական ագրեսիան դրանք արդեն տապալել է, հետևաբար՝ ստեղծված իրավիճակում պետք է ժամ առաջ գնալ Արցախի ճանաչմանը, որի դեպքում էլ արդեն տրամաբանական կդառնա հարցի պատասխանը, թե ի՞նչ են անում հայկական Զինված ուժերն Արցախում»,- ասաց Այվազյանը։

Վերջինս անդրադարձավ նաև ՀԱՊԿ-ին դիմել-չդիմելու վերաբերյալ հարցին՝ ասելով․ իսկ ինչո՞ւ Հայաստանը պետք է դիմի ՀԱՊԿ-ին. չէ՞ որ Ռուսաստանն առանց այդ դիմումի էլ՝ ցանկության դեպքում կարող է օգնել Հայաստանին, ուստի այդ պետությանը մեզ օգնելու հարցում որևէ բան չի խանգարում։

«Ռուսաստանում պետք է շատ քաջ գիտակցեն, որ Հայաստանն ու Արցախը Ռուսաստանի միակ դաշնակիցն են Հարավային Կովկասում։ Եթե Ռուսաստանը կորցնի Հայաստանը, կկորցնի Հյուսիսային Կովկասը։ Պետք է չմոռանալ, որ մեր տարածաշրջան հասած արաբ գրոհայիններն այստեղ չեն մնա, կհասնեն Հյուսիսային Կովկաս ու Իրան։ Ռուսաստանը պետք է մեզ օգնի, որ Հարավային Կովկասում այս պատերազմը Թուրքիայի և Ադրբեջանի համար դառնա Վիետնամ։ Դրա համար հայերին շատ բան պետք չէ. պետք է մատակարարել զենք-զինամթերք և ցուցաբերել քաղաքական ու բարոյական աջակցություն։ Ռուսաստանի օգնությամբ այս պատերազմը պետք է դառնա արյունոտ բաղնիք Թուրքիայի և Ադրբեջանի համար։ Իհարկե դժվար է, բայց մենք չենք սկսել այս պատերազմը, բայց մենք այն ավարտենք»,- նշեց Գրիգորի Այվազյանը։

Անդրադառնալով միջազգային հանությունից այս օրերին ստացվող արձագանքներին և պաշտոնական հայտարարություններին՝ Այվազյանը նշեց, որ դրանք կշարունակեն լինել անատամ և որևէ բան չպարտադրող, քանի դեռ միջազգային հանրությունը չի զգացել Ադրբեջանի և Թուրքիայի նման սանձարձակ պահվածքի իրական սպառնալիքն ու վտանգն արդեն իր համար։

«Եթե համաշխարհային հանրությունը համահարթեցնող հայտարարություններ է անում, և դա՝ այն դեպքում, երբ մի կողմն ագրեսոր է, հարց է ծագում, թե այդ դեպքում ի՞նչ ակնկալել նրանցից։ Եթե մենք ուզում ենք, որ միջազգային հանրությունը զգա իրական ցավ, ապա պետք է հարվածել Բաքվի և Սումգայիթի նավթագազային օբյեկտներին և տեսնել, թե, օրինակ, ինչպե՞ս է «Բրիթիշ փեթրոլիում»-ը և Մեծ Բրիտանիան այս ամենին արձագանքում։ Նրանց շահին երբ դիպչեն, այն ժամանակ էլ նրանք կարձագանքեն՝ գործուն քայլերով»,- ասաց Այվազյանը։

Ըստ նրա՝ Ադրբեջանի վերջին օրերի պահվածքը ցույց է տալիս, որ նրան հետ չեն կանգնեցնում ոչ աշխարհի տարբեր պետություններից եկող հայտարարությունները, այլ նաև ռազմաճակատում իր կրած կորուստները։

Այվազյանը վստահեցնում է՝ դրա պատճառն այն է, որ Ադրբեջանը ռազմաճակատ է ուղարկում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, որոնք որպես թնդանոթային միս են օգտագործվում։

«Ադրբեջանը հետո շնորհակալություն է հայտնելու Արցախին, որ վերջնականապես կազատվի իր համար անցանկալի ազգային փոքրամասնությունների խնդրից։ Խնդիրն այստեղ այլում է․ եթե անգամ Ադրբեջանը մի գյուղ կամ մի սանտիմետր գրավի, դա նախերգանք է դառնալու հաջորդ ահարկու պատերազմի համար։ Հիմա Ալիևին օդի պես անհրաժեշտ է հայկական մի քանի գյուղի գրավում, հակառակ դեպքում՝ ադրբեջանցիներն Ալիևին մասերի կբաժանեն, կպատռեն, երբ հազարավոր դիակներ հասնեն Ադրբեջան, ուստի հիմա մեզ պետք է ռազմաճակատում առնվազն բնագծի վերականգնում, այսինքն՝ հասնենք այն վիճակին, որն ունեինք մինչև սեպտեմբերի 27-ը։ Իսկ եթե մենք որոշ բնակավայրեր գրավեինք, դա արդեն կլիներ Ալիևի մահախոսականն ու վերջի սկիզբը, որովհետև Ադրբեջանում արդեն իսկ մեծ խուճապ կա։ Հիմա Գյանջային ենք հարված հասցրել, իսկ եթե Բաքվի ու Սումգայիթի ուղղությամբ էլ մի ռումբ հասնի, դա Ալիևը չի կարող թաքցնել իր ժողովրդից, իսկդա կլինի նրա վերջը»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս