Ադրբեջանի ժողովուրդը բռնապետական կառավարման գերի է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ` Ադրբեջանի ժողովուրդը բռնապետական կառավարման գերի է: Այս մասին Փաշինյանն ասել է «Ֆրանս24» միջազգային լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ես կարծում եմ, որ Ադրբեջանի ժողովուրդը բռնապետական կառավարման գերի է, և հայերը միշտ հարմար թշնամի են, թշնամու կերպար են Ալիևի բռնապետական իշխանության համար, որպեսզի նա կարողանա դրանով շրջանցել երկրում ժողովրդավարության, խոսքի ազատության, մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները, ցածր կենսամակարդակը, խոսքի ազատության բացակայությունը: Եկեք նայենք այսօրվա իրավիճակը՝ այսօր, օրինակ, Ադրբեջանում սոցիալական ցանցերը խստորեն սահմանափակված են՝ ի տարբերություն Հայաստանի, որտեղ սոցիալական ցանցերը բաց են»,- ասել է Փաշինյանը:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք վարչապետը կցանկանա որևէ բան ասել Ադրբեջանի ժողովրդին, Փաշինյանը նշել է, որ միայն մեկ բան կարող է ասել.

«Ես Ադրբեջանի ժողովրդին միայն մի բան կարող եմ ասել՝ հարցրեք ինքներդ ձեզ, ի՞նչքանով դուք գիտեք ճշմարտությունը ձեր սեփական ժողովրդի, ձեր սեփական իշխանությունների, նրանց ունեցած հարստությունների, նրանց կատարած գործարքների և նրանց նպատակների մասին: Ադրբեջանում 1994թ. մի ընտանիք է իշխում, մի ընտանիք: Օրինակ, նույն Լեռնային Ղարաբաղում 4 նախագահ է փոխվել այդ նույն ընթացքում, 4 նախագահ, Հայաստանի Հանրապետությունում 4 նախագահ է փոխվել»,- նշել է վարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս