ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Սփյուռքին՝ նշելով, որ հզոր ու ամուր Սփյուռքն իսկական բանակ է, որը սատար է Հայրենիքին ու քաջարի Հայոց բանակին այս դժվարին, ճակատագրական պահին։
ԳԴՀ Բունդեսթագի «Միություն 90/Կանաչներ» խմբակցության անունից խմբակցության Արևելյան Եվրոպայի քաղաքականության հարցերով խոսնակ Մանուել Զարացինը (Manuel Sarrazin) հոկտեմբերի 3-ին հանդես է եկել հայտարարությամբ:
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը կիրակի հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովի հետ՝ քննարկելով ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ-ն: Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:
Սա մեզ ստիպում է արագ լուծումների գալ՝ հասկանալ, թե ինչպես պետք է Ադրբեջանի խորքում ցավոտ հարվածներ հասցնել, որպեսզի զսպենք մեր բնակավայրերի խոցումները։
Թշնամու փախուստը Մատաղիսից․ նոր տեսանյութ
Պարագվայի Առաջադիմական ժողովրդավարական կուսակցությունն անդրադարձել է արցախա-ադրբեջանական շփման գծում ընթացող ռազմական գործողություններին:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատերազմի ժամանակ կարիք չկա զինվորական ղեկավարությանը հրապարակային խորհուրդներով ծանրաբեռնել, թե ինչ գործողություն է պետք իրականացնել։ Մեր հրամանատարներն ու զինվորներն առանց մեր եւ ձեր «արժեքավոր» խորհուրդների ավելի լավ գիտեն իրենց անելիքը։
Արտակ Բեգլարյանը Արցախից կոչով դիմում է միջազգային հանրությանը
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իլյուշ բա ամոթ չի՞, մեծ տղա ես։ Գրել ջնջելս նորից գրելս ո՞րն է»։
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանում սպասենք իշխանափոխության։ Իսկ նոր իշխանությունը չի ստանձնի ալիևների թողած ժառանգության պատասխանատվությունը, քանի որ մարդկության, ազգի դեմ կատարված հանցագործություններ ունեն, և կարող է գնալ կրակի դադարեցման, ավելին ասեմ, խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհով»։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե իբր գրավել են Մեխակավանը (Ջաբրայիլը), բացարձակ սուտ է և իրականության հետ որևէ աղերս չունի:
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնյաների թվիթերյան էջերը, իրար հերթ չտալով, հիմա էլ Ջաբրայիլի ազատագրումն են տոնում, ինչը հերթական կեղծիքն է»։
«Իլյուշ, իսկ մի քանի րոպեից այն մասին թէ ինչպես է զորքդ Մատաղիսի մուտքը «տոնում»»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արծրուն Հովհաննիսյանը։
Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանին և նույնիսկ ամբողջ աշխարհին:
168 TV ԼՐԱՀՈՍ
168.am-ի հետ զրույցում ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ասաց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անհանգստացած է Արցախի և Ադրբեջանի միջև ստեղծված և վատթարացող իրավիճակով ու պատրաստակամություն է հայտնել ստանձնել միջնորդի դեր մարդկանց և դիերի փոխանակման հարցում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդումներն այն մասին, թե իբր Մատաղիսը գտնվում է իրենց վերահսկողության ներքո, իրականությանը չի համապատասխանում:
Վրաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիյան հերքել է այն տեղեկությունը, թե Վրաստանի տարածքով զենք է տեղափոխվել Ադրբեջան:
5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կուրիլների շրջանում: Այդ մասին վկայում են Եվրոպա-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալները:
Հոկտեմբերի 4-ի առավոտյան օդից մի քանի հարվածներ են հասցվել իրաքցի շիաների «Ալ Հաշդ աշ Շաաբի» աշխարհազորի ջոկատների դիրքերին Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու:
Երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ «ընդհանուր առմամբ, հակառակորդը կորցրել է շուրջ 2300 անձնակազմ, ընդ որում, միայն երեկ օրվա ընթացքում՝ 440-450` զինծառայող և ոչ զինծառայող` ահաբեկիչներ»:
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը (Klaus Iohannis) հոկտեմբերի 1-ից 2-ը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական խորհրդի արտահերթ նիստին, որի ընթացքում անդրադարձել է նաև ԼՂ հակամարտության գոտում իրադրությանը։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայկական դիվանագիտությունը զուգահեռաբար պետք է սկսի ջանքեր գործադրել Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնամասշտաբ պատերազմը հետաքննելու՝ միջազգային կառույցների, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի հետաքննչական մեխանիզմների գործադրման համար։
Արցախի ՊԲ-ն նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է հայկական կողմը ոչնչացնում հակառակորդի հենակետերն ու տեխնիկան:
Արցախի ՊԲ-ն նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է հայկական կողմը ոչնչացնում հակառակորդի հենակետերն ու տեխնիկան: Արցախի ՊԲ-ն նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է հայկական կողմը ոչնչացնում հակառակորդի հենակետերն ու տեխնիկան:
Մերիլենդի նահանգի ոստիկանությունը հոկտեմբերի 3-ի երեկոյան կասկածելի ուսապարկի պատճառով փակել է Ուոլթեր Ռիդի ավնան ռազմաբժշկական կենտրոն տանող ճանապարհը, որտեղ բուժում է անցնում ավելի վաղ կորոնավիրուսով վարակված՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգաավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը Թուրքիային ու Ադրբեջանին հանեց օդերով, ծեփեց պատերին ու փռեց ասֆալտին»։
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի հետ համագործակցությամբ Անն Իդալգոն, Վալերի Պեկրեսը, Լորան Վոքիեն, Միշել Ռուբիրոլան և 173 քաղաքական գործիչներ ստորագրահավաք են իրականացրել, որպեսզի Ֆրանսիան վերանայի Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հարցում իր ռազմավարությունը։
Այսօր Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հասցեական հարված է հասցրել Գանձակի (Գյանջա, Կիրովաբադ, Ելիզավետապոլ) ռազմական օդանավակայանին՝ նախօրոք զգուշացնելով քաղաքացիական բնակչությանը, որ ռազմական օբյեկտներ ունեցող քաղաքների բնակիչները արագ պետք է դուրս գան մարտական գործողությունների շրջաններից։
Իրանագետ Գարի Միսակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանական Հանրապետության տարածք Թուրքիայի միջոցով ահաբեկիչներ տեղափոխելու փաստերի բացահայտումից, ինչպես նաև ԱԹՍՆ-ների ու հրթիռների՝ Իրանի օդային տարածքում հայտնվելու լուրերից հետո Իրանի Իսլամական Հանրապետության Բանակի պահպանության ծառայության ղեկավարը հայտարարել է, որ ցանկացած մեկը, ամեն ագրեսոր, որ կփորձի ոտք դնել Իրանի տարածք, վերջին անգամ կառերեսվի կյանքի հետ»։
Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը ֆեյսբուքյան էջում հաջակցություն հայերի գրառում է կատարել։ «Քեզ հետ եմ, Հայաստան»,- գրել է աշխարհահռչակ դաշնակահարը։