Բաժիններ՝

Բիլ Գեյթսը հայտնել է համավարակից հետո մարդկության համար երկու սպառնալիքները

Microsoft-ի հիմնադիր, բազմամիլիարդատեր եւ մարդասեր Բիլ Գեյթսը Veritasium YouTube-ալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակից հետո մարդկության համար երկու սպառնալիքները կլիմայի փոփոխությունն ու կենսաահաբեկչությունն են։

«Դրանցից մեկը կլիմայի փոփոխությունն է»,-ասել է Գեյթսը՝ պատասխանելով վտանգների մասին հարցին, որոնց աշխարհը պատրաստ չէ: Նրա կարծիքով, յուրաքանչյուր տարի այդ գործոնի պատճառով մահացության մակարդակը լինելու է «նույնիսկ ավելի բարձր», քան ընթացիկ համավարակի ժամանակ: Երկրորդ սպառնալիքը կենսաահաբեկչությունն է, կարծում է բազմամիլիարդատերը:

«Որեւէ մեկը, ով ցանկանում է վնաս հասցնել, կարող է վիրուս ստեղծել, իսկ դա նշանակում է, որ դրա հետ բախվելու հավանականությունն ավելի մեծ է բնական համաճարակների համեմատությամբ»,-հավելել է Գեյթսը:

Ավելի վաղ Microsoft-ի հիմնադիրը գերմանական SՖddeutsche Zeitung հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ աշխարհը պատրաստ չէ հաջորդ համավարակին, որը կարող է տասն անգամ ավելի վատը լինել COVID-19-ի համավարակից: «Ես հուսով եմ, որ երկու տարի անց իրադրությունն այլ կլինի: Պատվաստանյութեր, թեստեր, դեղամիջոցներ, համաճարակաբանություն, մոնիթորինգ. անելու շատ բան կա»,-ասել է նա: Գեյթսի կարծիքով, կորոնավիրուսը դարձել է առօրյայի մի մասն այն նույն չափով, ինչը եւ երկրաշարժերը, տոռնադոն կամ կլիմայի փոփոխությունը, միեւնույն ժամանակ սպառնալիքի նման տեսակին պատասխանը պետք է գլոբալ լինի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս