Բաժիններ՝

ԱՄՆ-ում դատարանը մերժել է Թրամփի նախկին զինակցի գործով նոր հետաքննության՝ իշխանությունների պահանջը

Նյու Յորքի օկրուգի վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության վճռափոխության գանգատը՝ Փոլ Մանաֆորտի՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավարի նկատմամբ կրկնական հետաքննություն սկսելու պահանջը: Փետրվարի 8-ին այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը։

Հեռուստաընկերության տվյալներով՝ համապատասխան վճիռը կայացվել է անցյալ շաբաթ: Այսպիսով, վերաքննիչ դատարանը համաձայնվել է ստորին ատյանի դատարանի վճռին, որն, իր հերթին, բռնել է Մանաֆորտի փաստաբանների կողմը: Փաստաբանները պնդել են, որ նրան չի կարելի երկու անգամ պատասխանավտության ենթարկել միեւնույն իրավախախտումների համար: 2019 թվականի մարտին դատախազությունը Մանաֆորտին առաջադրել է ֆինանսական մեքենայություններ մեղադրանքներ. այդ թվում «տարվա ընթացքում բնակարանային հիփոթեքի խարդախ սխեմայի եւ կեղծ փաստաթղթերի ձեւակերպման իրականացման մեջ՝ ապօրինի միլիոնավոր դոլարներ ստանալու նպատակով»:

Նրա փաստաբանները պնդել են, որ մեղադրանքներից որոշները, որոնց մասին խոսվում է, ավելի վաղ իրենց սպասարկյալին են առաջադրվել ուրիշ դատարաններում, նրա նկատմամբ արդեն կայացվել է դատավճիռ: Պաշտպաններն ընդգծել են, որ Մանաֆորտին չի կարելի երկու անգամ պատժել միեւնույն խախտումների համար: 2019 թվականի դեկտեմբերին դատարանը համաձայնվել է փաստաբանների փաստարկներին եւ դադարեցրել քննությունը: Հետագայում դատախազությունը փորձել է վիճարկել այդ վճիռը: Այն վճռափոխության գանգատ է տվել, որտեղ պնդել է, որ մեղադրանքների էությունը տարբերվում է այն հանցագործություններից, որոնց համար Մանաֆորտին ավելի վաղ պատժել են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս