Եվրոպական տիեզերական գործակալությունը 11 տարվա մեջ առաջին անգամ տիեզերագնացիների է ընդունում

Եվրոպական տիեզերական գործակալություն վերջին 11 տարիների ընթացքում առաջին անգամ հայտարարել է նոր տիեզերագնացիների ընդունելու մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նոր ընտրված տիեզերագնացները կաշխատեն գործող տիեզերագնացների հետ, երբ Եվրոպան կմտնի տիեզերքի յուրացման նոր դարաշրջան»,- ասվում է Եվրոպական տիեզերական գործակալության տարածած հաղորդագրության մեջ:

Ընդունելությունը կսկսվի մարտի 31-ից և կշարունակվի մինչև 2021 թվականի մայիսի 28-ը: Դրանից հետո տեղի կունենա թեկնածուների ընտրության փուլը:

Եվրոպական տիեզերական գործակալությունը կոչ է արել կանանց ավելի ակտիվ լինել դիմումներ ներկայացնելու գործում՝ ընդգծելով, որ ցանկանում են ընդլայնել գենդերային բազմազանությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728