Բաժիններ՝

Ֆրանսիայում մշակել են կորոնավիրուսի թեստ, որը կատարվում է սմարթֆոնի միջոցով

Լիլի (Ֆրանսիայի հյուսիսային մաս) համալսարանի գիտնականները մշակել են սարք, որը մարդուն թույլ է տալիս ինքնուրույն կատակել կորոնավիրուսի թեստ իր շարժական հեռախոսի միջոցով: Փետրվարի 9-ին այդ մասին հայտնել են France Info ռադիոկայանը եւ BFM հեռուստաալիքը։

Սարքը ձեւով հիշեցնում է ֆլեշ-կուտակիչ, որը միանում է շարժական հեռախոսի անջատատեղին: Դրա մեջ ներդրված մեկանգամյա թեստային շերտի վրա անհրաժեշտ է լցնել մի քանի կաթլ հեղուկ, որն ստացվում է քթից քսուք վերցնելու մեթոդով:.Ինչպես հայտնել է գլխավոր մշակող, պրոֆեսոր Սաբին Սզյուներիտսը, «ավելի լավ է, որ այդ նմուշը վերցնի որեւիցե բժշկական աշխատող»:

«Բայց մեզ մոտ արդեն մշակման մեջ է գտնվում կատարելագործված սարքը, որը թույլ կտա կատարել ավելի թեթեւ թեստ թքի հիման վրա»,- նշել է նա:

Ինչպես պարզաբանել է փորձագետը, «կորոնավիրուսը շրջապատված է սփայք-պրոտերիններով, որոնց հետ էլ փոխազում է տվիչը, քանի որ դրանց հայտնվելը փոխում է էլեկտրական ազդանշանի ուժն իր էլեկտրոդների վրա»: Արդյունքն ստանալու համար բավական է տասը րոպե: Սարքն ունակ է վիրուսի առկայությունը հայտնաբերելու 90 տոկոսի դեպքում: Թեստի արդյունքն արտացոլվում է հեռախոսի էկրանին՝ գրաֆիկի եւ թվային ցուցանիշների հետ մեկտեղ: Մշակողները կարծում են, որ թեստը հեշտությամբ կհանձնվի արտադրության, ներկայումս նրանք որոնում են հովանավորներ նախագծի այդ մասի ֆինանսավորման եւ արդյունաբերական գործընկերների սարքերի թողարկման համար: Թեստն արդեն կլինիկական փորձարկումներ է անցել: Մարտ ամսին այն լրիվ պատրաստ կլինի արտադրության լրամշակված տեսքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս