Բաժիններ՝

Տանզանիայում առնվազն 15 մարդ է զոհվել անհայտ հիվանդությունից

Տանզանիայում առնվազն 15 մարդ զոհվել եւ ավելի քան 50-ը հիվանդանոցում են հայտնվել անհայտ ինֆեկցիայով վարակվելու պատճառով: Այդ մասին հաղորդում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության բնագավառի ներկայացուցիչներին: Ինչպես ճշտվում է, հիվանդացածները տառապում են սրտխառնոցից եւ արյուն փսխելուց:

«Այս հիվանդությունը դեռ լայնորեն տարածված չէ, բռնկումը տեղի է ունեցել միայն վարչական օկրուգներից մեկում, որտեղ մարդիկ արյուն են փսխել, եւ նրանք մահացել են, եթե ուշ են հայտնվել հիվանդանոցում»,-պատմել է Մբեիի մարզի Չունյի օկրուգի գլխավոր բժիշկ Ֆելիստա Կիսանդուն:

Բժիշկը հավելել է, որ նախնական կլինիկական հետազոտությունը ցույց է տվել, որ հիվանդները, որոնք հիմնականում տղամարդիկ են, տառապել են ստամոքսի խոցից եւ լյարդի հիվանդություններից: Գործակալությունը նաեւ հաղորդում է, որ Տանզանիայի առողջապահության նախարարը տարածաշրջան է ուղարկել մի խումբ փորձագետների:

Մբեիի գլխավոր բժշկական վարչության գրանցումների համաձայն, նմանօրինակ դեպքեր տարածաշրջանում արձանագրվել են 2018 թվականին, երբ մի քանի մարդ ունեցել են բարձր ջերմություն, ստամոքսի խանգարում եւ արյուն են փսխել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս