Մեծ Բրիտանիայի նախարարը հայտարարել է քիմիական և կենսաբանական գրոհների աճող սպառնալիքի մասին
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը կարծում է, որ որոշ երկրների կողմից միջազգային հաստատված նորմաների անտեսումը աշխարհում ստեղծում է քիմիական եւ կենսաբանական գրոհների սպառնալիք: Այդ մասին նա հայտարարել է փետրվարի 9-ին The Times թերթում հրապարակված հարցազրույցում:
«Գլոբալ իմաստով ես կարծում եմ, որ գոյություն ունի քիմիական կամ կենսաբանական (գրոհի) աճող սպառնալիք: Կախված է այն բանից, թե ինչ կհայտնվի այն մարդկանց ձեռքի տակ, որոնք օգտվում են ինտերնետից»,- պարզաբանել է նախարարը:
Նրա խոսքով՝ հենց ինտերնետն է «արագացում տվել» ահաբեկչական խմբավորումներին եւ այն երկրների իշխանություններին, որոնք ձգտում են զբաղվելու զենքի համապատասխան տեսակների մշակումներով: Նախարարը նաեւ պատմել է հնարավոր վտանգի մասին կենսաինժեներիայի եւ սինթետիկ կենսաբանության կողմից: «Կարծում եմ՝ ներկայումս դրանք արդեն սկզբունքորեն գոյություն ունեն, բայց ես համոզված չեմ, որ դրանք օգտագործում են լրիվ չափով: Շատ բարդ է կանխատեսել, թե ինչ սցենարով դա տեղի կունենա»,- ընդգծել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: