Թրամփը թաքցրել է Պուտինի հետ զրույցների մանրամասները. Politico
ԱՄՆ-ի նախկին նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփը շրջապատից թաքցրել է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտին հետ հեռախոսազրույցների բովանդակության մանրամասները, սակայն պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենը դրանց ծանոթանալու հնարավորություն ունի: Փետրվարի 9-ին այդ մասին հայտնել է Politico թերթը։
Թերթի աղբյուրների տվյալներով՝ Թրամփի եւ Պուտինի շուրջ տասը զրույցների մանրամասները մինչ օրս մնում են գաղտնիք, որը Միացյալ Նահանգների ներկայիս ղեկավարի խորհրդականները անհրաժեշտ են համարում պարզել: Նրանք ցանկանում են իմանալ, թե հանրապետականը հայտնել է արդյոք որեւէ գաղտնի տեղեկատվություն կամ կնքել է արդյոք ինչ-որ գաղտնի համաձայնագրեր Ռուսաստանի նախագահի հետ, որը կարող է հանկարծակիի բերել նոր վարչակազմին: «Նրանց պետք չէ մեր թույլտվությունը, որպեսզի ծանոթանան այդ (ձայնագրություններին),- հրատարակությանն ասել է Թրամփի օրոք Սպիտակ տան նախկին աշխատակիցը:- Բայդենին են պատկանում զրույցների վերաբերյալ բոլոր նյութերը»: Բայդենի շրջապատում չեն մեկնաբանել, թե նա ծանոթացել է արդյոք զրույցների բովանդակությանը: Այս պահին, նշում է Politico-ն, ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհուրդը խնդիրներ չունի Վաշինգտոնի վարչակազմի նախորդ ղեկավարի զանգերի բովանդակությանը ծոնոթանալու հարցում:
Ինչպես նշում է թերթը, Թրամփը պետության ղեկավար եղած ժամանակ «խիստ գաղինի է պահել» օտարերկրացի ղեկավարների հետ իր մասնավոր զրույցների մանրամասները եւ հնարավորինս ամեն ինչ արել է արտահոսքեր թույլ չտալու համար: Politico-ն հիշեցրել է, որ կայացած զրույցների մասին հաճախ նախ հրապարակել է Պուտինի մամուլի ծառայությունը կամ հանրապետականն ինքը Twitter-ում: Զանգերը չեն ձայնագրվել, սակայն ԱՄՆ-ի այն ժամանակվա ղեկավարի որոշ օգնականներ, որպես կանոն, լսել են զրույցները եւ գրի առել զրույցների մանրամասները: Հենց այդ տեղեկատվությունն էլ, որը, օրենքի համաձայն, հանձնվում է ԱՄՆ-ի Ազգայինի արխիվ, կարող է ստանալ Բայդենի անձնախումբը: Ըստ թերթի աղբյուրների՝ Թրամփը հազվադեպ է Պուտինին որեւէ բան ասել, որը մինչ այդ հրապարակայնորեն չի հայտարարել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: