Թբիլիսիում երիտասարդներն անհնազանդության երթ են կազմակերպել պարետային ժամին
Մի քանի տասնյակ երիտասարդներ թմբուկների հնչյունների ներքո եւ փուչիկներով անհնազանդության երթ են կազմակերպել Թբիլիսիի փողոցներում՝ տեղաշարժի սահմանափակումների գործողության ժամանակ:
«Մենք դեռ չենք կարող ասել, թե կոնկրետ ուր ենք գնալու, քանի որ բոլոր վայրերը, որոնք մենք նշել ենք, փակել է ոստիկանությունը: Ուստի, թե ուր ենք գնալու, գաղտնիք է»,-ասել է «Ամոթ է» շարժման առաջնորդներից մեկը՝ Գիգա Մակարաշվիլին: Երիտասարդների երթը շատ գունագեղէ, երթի մասնակիցների մի մասը գունավոր դիմակներ է կրում, մի մասի ձեռքին գունավոր փուչիկներ են: Նրանց գլխավոր պահանջը սահմանափակումների չեղարկումն է, այդ թվում տեղաշարժման սահմանափակումը ժամը 21:00-ից մինչեւ 05:00-ն:
Տեղում մոբիլիզացված է ոստիկանությունը, որը փորձում էր երթի մասնակիցներին թույլ չտալ անցանելի մաս, սակայն նրանք ճեղքել են ջոկատաշղթան եւ Ռուսթավելու պողոտայում դուրս եկել անցանելի մաս: Ոստիկանությունը հետեւում է ակցիայի մասնակիցներին: Բացի երիտասարդական կազմակերպություններից, երթին մասնակցում են ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները: Նախնական տեղեկատվության համաձայն, ակցիայի մասնակիցները պտույտ կկատարեն Թբիլիսիի փողոցներով, իսկ հետո գիշերը կանցկացնեն դրսում, հաղորդել է Sputnik-ը: