ԵՄ-ն Սիրիայի օգնության դոնորների խորհրդաժողովը կանցկացնի մարտի 29-30-ը
Եվրամիությունը մարտի 29 – 30-ը կանցկացնի Սիրիայի եւ այն երկրների օգնության դոնորների հինգերորդ խորհրդաժողովը, որոնք ընդունել են սիրիացի փախստականների: Այդ մասին փետրվարի 8-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտնել է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
«Սիրիայի համար դոնորների հինգերոդ խորհրդաժողովը տեղի կունենա մարտի 29 – 30-ը տեսաձեւաչափով»,- ասել է նա:- Աշխարհում ծայր առած համավարակի ընթացքում մենք չենք մոռացել Սիրիայի խնդիրների մասին, որոնք սոսկ սաստկացել են ներկայիս պայմաններում, չափազանց ծանր է մնում իրադրությունն այն երկրներում, որոնք ավանդաբար ընդունում են սիրիացի փախստականների»:
Սիրիայի օգնությանի միջազգային դոնորների այդ խորհրդաժողովները Եվրամիությունն անցկացնում է ամեն տարի: 2020 թվականին այդ խորհրդաժողովը թույլ տվեց հանգանակել շուրջ 7 միլիարդ դոլար: Այդ փողը սովորաբար ուղղորդվում է սիրիական տարածքների օգնությանը, որոնք չեն գտնվում Դամասկոսի վերահսկողության ներքո, ինչպես նաեւ հարակից պետություններին, ներառյալ Թուրքիան, որոնք իրենց մոտ տեղավորել են սիրիացի փախստականների: Ըստ որում Եվրամիությունը հրաժարվում է պատասխանել փախստականների Սիրիա հայրենադարձման միջազգային գործընթացի գործարկման՝ Ռուսաստանի նախաձեռնությանը, որի տարածքի մեծ մասում պատերազմն արդեն ավարտված է: Բրյուսելը նշում է, որ փախստականների վերադարձի ժամանակն, իր կարծիքով՝ «դեռ չի եկել», քանի որ «դրա համար անհրաժեշտ պայմաններ չկան»,- հաղորդել է ՏԱՍՍ-ը: