Բաժիններ՝

Հարավային Օսիայում հայտարարել են Ռուսաստանի հետ սահմանին ԱՄՆ-ից անօդաչուի թռիչքների մասին

Global Hawk RQ-4B ամերիկյան անօդաչուն հունվարի 14-ին եւ 21-ին օդային հետախուզություն է անցկացրել Հարավային Օսիայի եւ Ռուսաստանի հարավային սահմանների մոտ: Այդ մասին  հաղորդվում է Հարավային Օսիայի պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) կայքում:

«Հարավային Օսիայի Հանրապետության պետական անվտանգության կոմիտեում (ՀՕՀ ՊԱԿ)շարունակում են տեղեկություններ ստացվել օպերատիվ իրադրության շուրջ, որն ստեղծվել է Վրաստանի սահմանամերձ շրջաններում: Այսպես, ընթացիկ տարվա հունվարի 14-ին եւ 21-ին սահմանապահ մարմինների կողմից գրանցվել են Global Hawk RQ-4B ամերիկյան անօդաչուի թռիչքներ, որոնք օդային հետախուզություն են անցկացրել Հարավային Օսիայի եւ Ռուսաստանի հարավային սահմանների մոտ: Անօդաչուն թռել էր ՆԱՏՕ-ի «Սիգոնելլա» ավիաբազայից (Իտալիա, Սիցիլիա կղզի), վրաց-հարավօսական եւ ռուս-վրացական պետական սահմանն անցել Շիդա-Քարթլիի, Մցխեթ-Մթիանեթիի եւ Կախեթի երկրամասերի տարածքների վրայով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշում է կոմիտեն, Global Hawk RQ-4B-ը զարգացնում է ժամում մինչեւ 637 կիլոմետր առավելագույն հզորություն, ունի 5500 կիլոմետր գործողությունների շառավիղ՝ 24 ժամ գտնվելով նշանակման գոտում, դրա թռիչքի առավելագույն տեւողությունը 36 ժամ է, իսկ հեռավորությունը՝ 22 հազար 780 կիլոմետր: Մեկ օրում այդ թռչող ապարատը կարող է ստանալ 138 հազար քառակուսի մետր մակերեսով պատկեր՝ 200 կիլոմետր տարածության վրա:

Կիրառվել է 2016-2017 թվականներին՝ Դոնբասի եւ Ղրիմի տարածքում օդային հետախուզության համար:

«ՀՕՀ ՊԱԿ-ը զուգահեռաբար գրանցում է Ուիստ բնակավայրի շրջանի սահմանակից տարածքում Վրաստանի պաշտպանության ուժերի հետախուզական դեպարտամենտի (ՆԱՏՕ-ի J-2 դասակարգման) զորամասերի եւ ստորաբաժանումների, ինչպես նաեւ հատուկ գործողությունների ուժերի զինծառայողների հայտնվելը»,-հավելել են Պետանվտանգության կոմիտեում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս