Բաժիններ՝

Երկարակյաց ֆրանսուհին COVID-19-ը հաղթահարել է իր 117–ամյակից առաջ

Ֆրանսիայի երկարակյաց բնակչուհի Լյուսիլ Ռանդոնն իր 117 ամյակից ոչ շատ առաջ հաղթահարել է կորոնավիրուսը: Այդ մասին հաղորդել է Var-Matin ֆրանսիական թերթը:

Հրատարակության տվյալներով՝ Ռանդոնի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել հունվարի 16-ին, Տուլոնի տարեցների տանը:

Նշվում է, որ կինը վիրուսը տարել է առանց ախտանշանների: Լյուսիլ Ռանդոնը ծնվել է 1904 թվականի փետրվարի 11-ին:

Երիտասարդ տարիներին նա եղել է տնային դաստիարակչուհի, աշխատել է հոսպիտալում, իսկ հետո դարձել միանձնուհի եւ ստացել է քույր Անդրե անունը: 2019 թվականին իր ծննդյան օրը նա անձնական նամակ եւ օրհնված տերողորմյա է ստացել Հռոմի Ֆրանցիսկոս պապից:

Պաշտոնապես աշխարհի ամենատարեց երկարակյաց է ճանաչվել ճապոնուհի Կանե Տանական, որը ծնվել է 1903 թվականի հունվարի 2-ին: Ռանդոնը ներկայում ապրող ամենատարեց մարդկանց վարկանիշում զբաղեցնում է երկրորդ տեղը: Երկրի վրա երբեւիցե ապրած մարդկանցից ամենատարեցը, որի ծննդյան եւ մահվան ամսաթվերը հաստատված են փաստաթղթերով, ֆրանսուհի Ժաննա Կալմանն է: Նա վախճանվել է 1997 թվականի օգոստոսին՝ 122 տարեկան հասակում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս