Մոսկվայի Վարշավյան ավտոճանապարհի վրա գտնվող պահեստում բռնկած հրդեհի մակերեսն ավելացել է՝ հասնելով 7 հազար քառակուսի մետրի:
Ադրբեջանի նախագահ Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հաջորդ հանդիպումը կայանալու է հունվարին: Ըստ նրա, հայկական կողմը բանակցություններին ներկայացրել է «Լավրովի պլանը», այսօր բանակցություններում քննարկվում են կոնկրետ կետեր, բանակցությունների օրակարգում ղարաբաղյան խնդրի կարգավորման փուլային տարբերակն է:
Սիրիայի Դերաայի նահանգում՝ Հորդանանի հետ սահմանից ոչ հեռու, երեք երեխա է զոհվել ականի պայթյունից, տուժել են եւս չորսը:
Չիլիի կենտրոնական մասի Վալպարաիոսոյի մարզի տարածքում վտանգի կարմիր մակարդակ են հայտարարել բնական հրդեհների պատճառով, որոնք 200 հեկտարը գերազանցող տարածք են ճարակել:
Գերմանիայում առնվազն 25 մարդ է տուժել Սաքսոնիայի դաշնային երկրամասի Բլանկենբուրգ քաղաքի բազմաբնակարան շենքում տեղի ունեցած պայթյունից:
Եվրամիությունը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնից, որը դեկտեմբերի 12-ին հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում, ակնկալում է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) վերաբերյալ համաձայնագրի շուտափույթ վավերացում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցում էր Պաշտպանության նախարարությանը 2020 թվականի բյուջետային հատկացումների վերաբերյալ խորհրդակցությանը։
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ռեկորդային մեծ թվով կանայք են ընտրվել, ինչի մասին վկայում են դեկտեմբերի 12-ին կայացած ընտրությունների արդյունքները։
«Այո՛: Այո՛: Իսկ ինչպե՞ս կարելի է այլ կերպ հանդիպել բարձր մակարդակով: Ինչպե՞ս կարելի է առանց դրա երկխոսություն սկսել»:
Միացյալ Թագավորությունը սահմանված ժամկետում Եվրամիությունից դուրս կգա որպես մեկ ամբողջություն, Brexir-ը կիրականացվի մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը:
Միջերկրական ծովում ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ Թուրքիայի եւ Լիբիայի հուշագիրը խախտում է երրորդ պետությունների սուվերեն իրավուքները եւ չի կարող նրանց համար իրավական հետեւանքներ ունենալ:
Շոտլանդիայի առաջին նախարար, Շոտլանդիայի ազգային կուսակցության (ՇԱԿ) առաջնորդ Նիկոլա Սթերջենը խոստացել է Լոնդոնից պահանջել տարածաշրջանի անկախության հանրաքվեի անցկացման օրինական իրավունքի շնորհում Էդինբուրգին՝ դեկտեմբերի 12-ին կայացած վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության հաջողության լույսով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գտնում է, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավորած Պահպանողական կուսակցության հաղթանակը թույլ կտա կողմերին՝ կնքել նոր առեւտրական գործարք:
Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժովողում չեն համաձայնեցրել համաեվրոպական հրաժարումն ատոմային էներգետիկայից:
Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը հայտարարել է, որ չի գլխավորի կուսակցությունը հաջորդ ընտրություններում:
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը Brexit-ն իրականացնելու մանդատ ստացավ բնակչությունից:
Մեծ Բրիտանայում կառավարող Պահպանողական կուսակցությունն իր համար երաշխավորել է մեծամասնությունը Համայնքների պալատում՝ խորհրդարանի ստորին պալատում:
ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը եւ Վաշնգտոնում Չինաստանի դեսպան Ցույ Տյանկայը կարող են արդեն դեկտեմբերի 13-ին ստորագրել երկու երկրների միջեւ առեւտրական համաձայնագրի նախագիծը:
Եվրամիության անդամ երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում ընդունել են քաղաքական որոշում Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները կես տարով երկարաձգելու մասին, որոնց գործողության ժամկետը լրանում է 2020 թվականի հունվարի 31-ին: Այդ մասին գագաթնաժողովի հարթակներից մեկում լրագրողներին հայտնել է Եվրամիության ներկայացուցիչ Բարենդ Լեյտսը:
ԱՄՆ Սենատի կողմից բանաձևի ընդունումը զուրկ է իրավական հիմքից և ուղղված է թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացման ջանքերի խաթարմանը, ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։
Թուրքիայում բուռն արձագանք է առաջացրել ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը։ Թուրք բարձրաստիճան պաշտոնյաները Սենատի որոշումը դատապարտող հայտարարություններ են անում։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն, ինչպես եւ շատ այլ բրիտանացիներ, դեկտեմբերի 12-ին վաղաժամկետ ընտրություններում քվեարկելու է գնացել իր շան հետ։
Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտայնը եւ նրա սնանկացած կինոստուդիայի վարչությունը դատարանից դուրս կարգավորել են դատավեճերը 30-ից ավելի ենթադրյալ զոհերի հետ:
Եգիպտացի հնագետները Գիզայի Միթ Ռահինայի շրջանում՝ հինեգիպտական Փթահ աստծու տաճարից ոչ հեռու հայտնաբերել են Ռամզես Երկրորդ փարավոնի արձանի վերին մասը:
Նոր Զելանդիան Ուայթ-Այլենդ կղզում հրաբխի ժայթքումից հետո ԱՄՆ-ից 1,2 մլն քառակուսի սանտիմետր դոնորական մաշկ է խնդրել այրվածքներից տուժածներին փոխպատվաստում անելու համար:
Թուրքիայի 2020թ․ պետական բյուջեի ծավալն առաջին անգամ կհատի 1 տրիլիոն լիրայի սահմանը։ Բյուջեի նախագիծը մեջլիսում քվեարկության կդրվի դեկտեմբերի 20-ին, այնուհետև կներկայացվի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաստատմանը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը շնորհակալություն է հայտնել Արգենտինայի կառավարությանը՝ քաղաքական ապաստան տրամադրելու համար:
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն դեկտեմբերի 11-ին հայտարարել է, որ, հնարավոր է, ինքը հիվանդ է քաղցկեղով:
Մուրմանսկում նորոգման մեջ գտնվող «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիր հածանավի վրա բռնկած հրդեհից տասը մարդ է տուժել:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ քրեական գործի հետաքննության է ձեռնամուխ եղել խորհրդարանի նիստերի դահլիճում լցված անհայտ հեղուկի պատճառով։