Նիկո՛լ, Հայաստանը ներքաշում ես նոր պատերազմի մե՞ջ, ինչի՞ ես Մեղրին առաջ բերում.  ժողովուրդ, ձեր գլխին նոր փորձանք են բերում, դռնեդուռ են գցելու ձեզ. Հրանտ Բագրատյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ, «Միասին» շարժման համանախագահ, դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Բագրատյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Հայոց ցեղասպանության հարցին Նիկոլ Փաշինյանի կողմից անդրադառնալը թուրքական պատվեր է։ Փաշինյանը հստակ առաջադրանք է ստացել հարցն արանքից հանելու։ Հիմա հստակ պատվեր է կատարում Ցեղասպանության հարցի քոքը կտրելու համար։ Առջևում Հայաստանի ոչնչացումն է։ 
  • Ես վստահ չեմ, որ Թուրքիան հիմա ուզում է մտնել Եվրամիություն։ ԵՄ-ն հիմա ծանր ճգնաժամի մեջ է Թրամփի սանկցիաներից հետո։ Եվրոպայի տնտեսությունը չի աճում։ Ի դեպ, մեզ համար շահավետ է Թուրքիայի՝ ԵՄ մտնելը։ Թող գնա Արևմուտք, որովհետև այլապես նա շրջվելու է դեպի Արևելք։ 
  • Նիկոլ Փաշինյանի կողմից Ցեղասպանության ուրացման նպատակն այն է, ինչ Արցախում եղավ՝ Հայաստանը պիտի դատարկեն ու տան թուրքերին։ 
  • Փաշինյանը դավաճան չի, նա մեր ԹՇՆԱՄԻՆ է։ Թշնամին դավաճան լինել չի կարող։ Նա անում է այն, ինչ պատվիրում են իր գործատուները՝ Թուրքիան և Ադրբեջանը։

Կարդացեք նաև

  • Ամենաշատն առանց վիզայի ռեժիմից ու Եվրամիության հետ համագործակցությունից տուժել են Վրաստանն ու Մոլդովան։ Գրեթե կիսով չափ պակասել է բնակչությունը։ Արտագաղթն ահռելի տեմպերի է հասել։ Ադրբեջանի բնակչությունն ավելացել է 2 անգամ։
  • Փաշինյանը չի ասում, չէ՞, ժողովուրդ ջան, առանց վիզայի Հռոմ կարող ես գնալ, բայց գազ, լույս, հաց չես ունենա, սովից կմեռնես, որովհետև ԵՄ մտնելով՝ դու կթշնամանաս Ռուսաստանի հետ։ ԵՄ-ին չի՛ կարելի մեղադրել, նրանք անկեղծ ասել են, որ Հայաստանը չի մտնելու ԵՄ․ արդեն որերորդ ԵՄ պաշտոնյան ասում է՝ մենք ԵՄ-ն ընդլայնելու նպատակ չունենք։ Այսինքն՝ Հայաստանը չի կարող ԵՄ անդամ լինել։
  • Ժողովուրդ ջան, լսեք, ձեր ցավը տանեմ։ Չնայած Արևմուտք-Ռուսաստան առճակատմանը՝ Ուկրաինայում պատերազմին, ՌԴ տնտեսությունն աճել է 4.1%-ով, եկամուտները՝ 8%-ով։ Ռուսաստանում կարդիոասպիրինն արժե 100 դրամ, երբ այստեղ 1000 դրամ է։ Ռուսաստանում 1 քմ բնակտարածքը 30%-ով ավելի էժան է, քան Հայաստանում. իհարկե, խոսքը բուն Մոսկվայի կենտրոնի գների մասին չէ։ Ամեն մի թափթփուկի մի՛ լսեք, ժողովուրդ, խաբում են ձեզ։ Եվրոպայի տնտեսությունը չի աճում, Եվրոպան ճահիճ է դառնում։ Եվրոյին չանցած երկրներում, օրինակ՝ Լեհաստանում, տնտեսությունն աճում է։ Եվրոպան հիմարաբար հրաժարվեց ռուսական էներգակիրներից, բայց Ռուսաստանը ճարը գտավ, ծախում է։ Ազատ առևտրի ռեժիմից Ռուսաստանն ու Չինաստանն ավելի լավ են օգտվում։
  • Ես չեմ արդարացնում ռուս-ուկրաինական պատերազմը․ ժողովուրդները տուժում են, բայց ո՞ւմ ընտրեց Ուկրաինայի ժողովուրդը, ո՞վ բերեց այդ պատերազմը, Զելենսկիի նման արկածախնդիրը։
  • Զգուշացնում եմ, ժողովուրդ, Ռուսաստանի տնտեսության փլվելու մասին խոսակցությունները սուտ են։ Սրանք ուզում են ձեզ արցախցիների նման հանեն ձեր տներից, գցեն դռնեդուռ, որ իրենք թուրքերի հետ վայելեն։ 
  • Ինչո՞ւ եք ատում այս ժողովրդին։ Ղարաբաղը տվեցիք Ադրբեջանին, հիմա անընդհատ գցում եք ռուսների գրպանը։ Դո՛ւք Պրահայում հանձնեցիք Ղարաբաղը, ու դրանից հետո ռուսների մեջ միանգամից մարեց հայերին աջակցելու ձգտումը։ Նիկոլն ԱԺ-ում ասաց՝ Ղարաբաղը չտայինք, Հայաստան չէր լինի։ Ալեն Սիմոնյանը հիմա հերքո՞ւմ է Նիկոլ Փաշինյանին։ Այն, ինչ ասում է ադրբեջանաթուրքական գործակալ Ալեն Սիմոնյանը, սարսափելի սուտ է։ Ալեն Սիմոնյան, բա Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում ճեղք է առաջացել, մտնեիր էդ ճեղքի մեջ, օգտվեիր էդ հնարավորությունից։ 
  • Զրույցներ են հասնում, որ Ալենն այստեղ-այնտեղ ասում է՝ ռուսներին չկպնեմ՝ գործից կհանի Նիկոլը։ 
  • Կիրանցի հատվածում 10 կմ իբր սահմանագծեցին, կորցրեցին 50 քկմ տարածք։ Նույնը սպասվում է սահմանագծվող մյուս հատվածներին։

  • Տեղներդ իմացեք․ չի կարելի հոխորտալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի դեմ։ Ժողովուրդ, ձեր գլխին նոր փորձանք են բերում։ Էդ վիզայի ռեժիմն իրան-իրան է գալու, բայց հիմա ձեզ խաբելու են վիզաներով ու, կրկնում եմ, որպեսզի հանրաքվեի գնալիս իմանաք, որ ԵՄ մտնելը նշանակում է՝  լույս ու գազ չունենալ։ Եվրամիության հանրաքվեով կսկսվի Հայաստանը ոչնչացնելու, Հայաստանը ղարաբաղացնելու գործընթացը։
  • Փաշինյանը սուտ է ասում, որ ճանապարհներն ապաշրջափակելու համար Հաղարծինի հատվածը վերանորոգելու համար 500 միլիոն դոլար է պետք։ 100 միլիոն է պետք, որը բոլորը կտան։ Էդ ի՞նչ եք ասում… ուզում եք ռուսներին տշե՞լ։ Այսինքն՝ եթե բոլորը համաձայն են, որ ճանապարհները բացվեն, ինչո՞ւ չեք ուզում՝ ռուսները վերահսկեն, որ ձեր արևմտյան տերերի պահանջը կատարե՞ք, ռեգիոնից ամեն կերպ տշեք ռուսներին։ Ադրբեջանն էլ այդ հարցում աջակցում է նրանց։  
  • Իրանն ասում է՝ Հայաստան, ձեր տարածքով միջանցք չպիտի՛ լինի։ Հայաստան, պատասխանի՛, հիմա միջանցք լինելո՞ւ է, թե՞ չէ։ Նիկոլ, Հայաստանը ներքաշում ես պատերազմի մե՞ջ։ Խաղաղության խաչմերուկդ ի՞նչ եղավ, բա ասում էիր՝ 5 ճանապարհ էիր տալիս։ Ինչո՞ւ ես Մեղրին առաջ մղում… Ինքնիշխանությունը ո՞րն է, կոնկրետ ասե՛ք՝ մաքսատուն լինելո՞ւ է, թե՞ չէ։ Միջանցքի պայմաններում իրենք անցնելու են ազատ, առանց հսկողության։ Եթե ճանապարհ են ուղղակի ուզում, հարց չկա։ Դա կոչվում է տրանզիտ։ Բնայց իրենք Միջանցք են ուզում, որովհետև եթե իրենց ճանապարհ պետք լիներ, Իրանը տալիս էր։ Իրանն ասում էր՝ թուղթ ստորագրենք, որ վտանգի դեպքում զորք մտցնեմ։ Ինչի՞ չեք ստորագրում։ Եվրոպան ու Ամերիկա՞ն է զորք բերելու այստեղ։
  • Մարդիկ կան՝ գրանտային միլիոնատերեր են, Սորոսից ու USAID-ից 2-ական միլիոն դոլար փողեր են ստացել։ 120 000 մարդ հանեցին Արցախից, մարդու իրավունքների հարց չկա՞։ Ձեններն ինչի՞ դուրս չեկավ։
  • Փետրվարի 20-ին մեծ հանրահավաք է լինելու. ժամը 17:30-ին բոլորս պետք է լինենք Ազատության հրապարակում:
  • Բավականին կարճ ժամանակում այս իշխանախումբը կհեռացվի իշխանությունից։ Մեզ պետք է այդ ընթացքում տաք պահել Արցախի հարցը։
  • «Նախկինների դեմ» քարոզչական օրակարգը հենց Նիկոլի օրակարգն է։ Մի տրվեք այդ օրակարգին: Յուրաքանչյուրի ներդրումը կարևոր է այդ գործում։ 
  • Նիկոլն իր գործատուների շահերն է ներկայացնում մեր երկրում, Թուրքիային ու Ադրբեջանին։ Պետք է հաղթահարել այդ ուժը։
  • Տրանսպորտի գին են բարձրացնում, ընդվզում են, լավ են անում։ Արցախը հանձնեց, ինչի՞ չընդվզեցին քաղաքացիներից շատերը։ Շուռնուխի կեսը հանձնեցին։ Գետինը մտնես, Արմեն Սարգսյան, գնացել Շուռնուխ՝ ասում էիր՝ կփոխհատուցենք։ Ի՞նչը կփոխհատուցես, հողը տաս թշնամուն, թանկով փոխհատուցե՞ս։

  • Ռուսաստանը Հայաստանը չի զիջելու Թուրքիային և Ադրբեջանին։ Ռուսաստանը հասկանում է, որ այլևս որևէ զրույց Փաշինյանի հետ օգուտ չունի։ Ռուսաստանը նաև հասկացել է, որ «Армении некуда деваться» իր մոտեցումը սխալ էր։ Ռուսաստանը հասկանում է, որ եթե մի փոքր աջակցություն ունենանք, Հայաստանի բանակը կջարդի Ադրբեջանին։ Ռուսաստանը դեպի Իրան ելք միայն Հայաստանով ունի։ Եթե Միջանցքը տրվեց, վե՛րջ։ Ես վստահաբար եմ ասում՝ Ռուսաստանը սա հասկանում է։ Հիմա Ռուսաստանը հաղթում է Ուկրաինայի հետ պատերազմում, ու իր ուշադրությունը Հարավային Կովկասի ուղղությամբ մեծացնելու է։ այստեղ նա աշխատելու է առաջին հերթին Վրաստանի ու Հայաստանի հետ։ Մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ Հայաստանում կրկնվի 1920թ․սցենարը։ Ռուսաստանի համար մենք կարևոր ենք։ Ես չեմ ասում՝ պրոռուսական եղեք, ասում եմ՝ հակառուս մի՛ եղեք։ Աշխարհում երկու պետություն կա, որոնք համարում են՝ Հայաստանի չլինելը ողբերգություն կլինի։ Դրանք են Ռուսաստանն ու Իրանը։ 
  • Ենթադրվում է, որ Սյունիքն Իրանի համար ավելի կարևոր է, քան Սիրիան։ Որովհետև, եթե գրավեն Սյունիքը, այն կդառնա պլացդարմ Իրանի վրա հարձակվելու համար։ Եթե Իրանի անվտանգությանը սպառնալիք լինի, անպայման կխառնվեն։ 
  • Ես հույս ունեմ, որ մի 2 տասնյակ տարի դեռ ապրելու եմ։ Եթե այդ ընթացքում Հայաստանը դառնա ԵՄ անդամ, կգաք, կթքեք երեսիս։

 Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս