«Մամեդյարովի հայտարարությունը հստակ արտահայտում է այն, որ հայտնվել են անցանկալի իրավիճակում». Տաթև Հայրապետյան

Ադրբեջանի նախագահ Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հաջորդ հանդիպումը կայանալու է հունվարին: Ըստ նրա, հայկական կողմը բանակցություններին ներկայացրել է «Լավրովի պլանը», այսօր բանակցություններում քննարկվում են կոնկրետ կետեր, բանակցությունների օրակարգում ղարաբաղյան խնդրի կարգավորման փուլային տարբերակն է:

«Բանակցությունները պետք է շարունակել: Եթե նույնիսկ պատերազմ լինի, այն հավերժ չի տևելու, և պետք է լինելու, այսպես թե այնպես, շարունակել բանակցությունները: Հայաստանի արտգործնախարարի հետ բանակցություններում քննարկում ենք կոնկրետ և իրական կետեր»,- հայտարարել է նա:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանն անդրադառնալով Մամեդյարովի հայտարարությանը՝ նշեց, որ Մամեդյարովի հարցազրույցում առաջ քաշած դրույթները բավականին հստակ արտահայտում են մի կողմից՝ ադրբեջանական դիրքորոշման անփոփոխ լինելը, մյուս կողմից էլ՝ որ հայտնվել են անցանկալի իրավիճակում:

«Մամեդյարովն իր հարցազրույցում մի քանի անգամ անդրադարձել է ՀՀ արտգործնախարարի ելույթին, հստակ է, որ նա շատ է նեղվել այդ ելույթից: Ամիսներ առաջ Մամեդյարովն իր հարցազրույցներից մեկում խոսել էր «կազանյան» պլանի մասին, այսինքն՝ նրանք կարոտում են այն բոլոր հնարավոր  լուծումներին, որոնք քննարկվել են նախկինում և որոշակիորեն հանրային են եղել»,- ասաց պատգամավորը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս