Սերժ Սարգսյանի բանակցածի արդյունքում էիր դու՝ Նիկո՛լ, Շուշիում տրնգի պարում. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հիստերիկ դրսևորումներին.

«Սերժ Սարգսյանի բանակցածի արդյունքում էիր դու՝ Նիկո՛լ, Շուշիում տրնգի պարում։

Կապիտուլյանտին ԱԺ-ում ուղիղ հարց են տալիս 2019-ի բանակցային փաթեթի մասին, իսկ ինքը կռուտիտ է անում։

Ամեն ինչից խոսում է, բացի բանակցային բովանդակությունից։

Կարդացեք նաև

Դա քիչ է, մի հատ էլ ասում է՝ բա նախկինները ինչո՞ւ չէին լուծել Արցախի հարցը։

Մեկ ասում է՝ նախկինները 1994-ից հանձնել էին Արցախը, հիմա ասում է՝  բա ինչո՞ւ չէին լուծում։

Եթե ասում ես՝ 1994-ից հանձնել էին Արցախը, էլ ի՞նչ լուծեին։

Նիկո՛լ, նախկինների բանակցածի արդյունքում 12 հազար քառ. կմ Արցախ կար, 150.000 արցախահայեր էին ապրում Արցախում, Ստեփանակերտում ու Շուշիում մեր եռագույնն էր ծածանվում, դպրոցներում հայոց պատմություն էին սովորում՝ Արարատի սիմվոլով։

Ասում ես՝ Սերժ Սարգսյանը ինչո՞ւ 10 տարի չի լուծել Արցախի հարցը։

Սերժ Սարգսյանի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները ճանաչում էին Արցախի ինքնորոշման իրավունքը։

Սերժ Սարգսյանի բանակցածի շնորհիվ դու Շուշիում տրնգի էիր պարում ու Ստեփանակերտում միտինգներ էիր անում։

Դո՞ւ էիր ազատագրել Շուշին, որ ինքնամոռաց պարում էիր։

Իսկ դու ի՞նչ արեցիր։

Հանձնեցիր Արցախը, ստորագրեցիր կապիտուլյացիան ու հազարավոր հայերի տարար մահվան բերան։

Ասում ես՝ հաշվետու եմ միայն ՀՀ քաղաքացու առջև։

Ո՛չ, դու հաշվետու ես Ալիևի ու Էրդողանի առջև՝ խելոք կատարելով նրանց հրահանգները։

Էդ հիստերիկ գոռոցներդ էլ վախերիդ արդյունք է, Նիկոլ, քանի որ զգում ես՝ շուտով ՀՀ քաղաքացին քեզ վռնդելու է վարչապետի պաշտոնից։

Ալիևն ու Էրդողանն էս անգամ դժվար հասցնեն քեզ օգնել…»,- գրել է Էդուարդ Շարմազանովը:

Տեսանյութեր

Լրահոս