![](/banners/BeFunky-design.jpg)
ՀՀ միակ ղեկավարը, որը փաստաթղթի տակ դրել է ստորագրություն, դա Փաշինյանն է․ Աբրահամյան
![](https://168.am/wp-content/uploads/2025/01/445787683_421286627530486_8003715543454772882_n.jpg)
Միջազգային հարաբերությունների դոկտոր, Լոնդոնի համալսարանական քոլեջի դասախոս Էդուարդ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Ի՞նչ կապ ունի, թե Սադարակում կամ Քի Վեսթում ինչ է քննարկվել, կամ ինչ է խոսվել։
Հասկացե՜ք, այդ ամբողջն պատմություն է այլևս։ Ներկա իրավիճակի վրա, ներկա քաղաքական ու ուժային կոնֆիգուրացիաների վրա զրո ազդեցություն ունեցող պատմական «սենսացիաներ» են, վաղուցվանից մահացած կամ նավթալինային նախկին ադմինիստրացիաների ու իրշանությունների առաջնորդների զրույցներ մի հիմնախնդրի շուրջ, որը առնվազն 2023ից էլ գոյություն չունի՝ հիմնախնդրի հիմնական շահագու ՀՀ «ջանքերի» շնորհիվ։
ՀՀ միակ ղեկավարը, որը փաստաթղթի տակ դրել է իր ստորագրությունը, որտեղ կա հստակ ձևակերպված բովանդակություն և հստակ ձևակերպված պարտավորություններ, դա ՆՓ-ն է։ ՆՓ-ն Մեղրու միջանցքը կամ Սյունիքի մի մասը «քննարկման առարկա» է դարձրել ոչ թե ինչ որ 1990-ականների վերջ, կամ 2000-ականների սկիզբ տեղի ունեցած պատմական զրույցների հետևանքով, այլ 2020թ․ նոյամբերի 9-ի կոնկրետ Հայտարարության տակ ստորագրման հիման վրա»։