Եգիպտոսում հայտնաբերել են Ոամզես Բ-ի հազվագյուտ արձանը
Եգիպտացի հնագետները Գիզայի Միթ Ռահինայի շրջանում՝ հինեգիպտական Փթահ աստծու տաճարից ոչ հեռու հայտնաբերել են Ռամզես Երկրորդ փարավոնի արձանի վերին մասը: Այդ մասին ասված է հնության հուշարձանների գործերի նախարարության հաղորդագրության մեջ։
«Հայտնաբերվել է Ռամզես Երկրորդի՝ վարդագույն գրանիտից հազվագյուտ արձանի վերին մասը»,- ասել է Եգիպտոսի հնությունների գործերի բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Մուստաֆա Վազիրին: Արձանի գտնված ֆրագմենտի բարձրությունը կազմում է 105 սանտիմետր, լայնությունը՝ 55 սանտիմետր: Փարավոնի արձանը հաջողվել է գտնել մասնավոր տարածքում, որի տերը գաղտնի պեղումներ էր կատարում, բայց տուրիստական ոստիկանության կողմից ձերբակալվել է դեկտեմբերի սկզբին: Այժմ գտածոն ուղարկվել է մոտակա թանգարան բաց երկնքի տակ, որտեղ կվերականգնվի:
Համարվում է, որ Ռամզես Երկրորդ փարավոնը, որը կառավարել է մեր թվագրությունից առաջ 1279 – 1213 թվականներին, Եգիպտոսը մեծ տերություն է դարձրել իր հաղթանակների, նվաճումների, նոր տարածքների յուրացման, շինարարության եւ ոռոգման բնագավառում հաջողությունների շնորհիվ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: