Բաժիններ՝

Բրազիլիայի նախագահը, հնարավոր է՝ հիվանդ է մաշկի քաղցկեղով

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն դեկտեմբերի 11-ին հայտարարել է, որ, հնարավոր է, ինքը հիվանդ է քաղցկեղով: Այս խոստովանությամբ նա հանդես է եկել լրագրողների առջեւ, որոնք հավաքվել էին պաշտոնական նստավայրի դարպասների մոտ: Բոլսոնարուն հայտնել է, որ եղել է բժշկի մոտ, որտեղ հեռացրել են իր ականջի խալը։

«Ես բաց գույնի մաշկ ունեմ, ամբողջ կյանքումս շատ եմ ձկնորսությամբ զբաղվել, գերադասում են ակտիվ ապրելակերպը, այնպես որ, հավանականություն կա, որ մաշկի քաղցկեղ ունեմ»,- մեջբերում է պետության ղեկավարի խոսքը Globo թերթը:

Բրազիլիայի առողջապահության նախարարության վիճակագրության համաձայն՝ մաշկի քաղցկեղին է բաժին ընկնում երկրում չարորակ ուռուցքների շուրջ մեկ երրորդը: Առավել հաճախ այն հանդիպում է 40-ից բարձր տարիքի բաց գույնի մաշկով մարդկանց մոտ: Հիվանդության զարգացմանը նպաստող ռիսկի գործոններից մեկը երկար ժամանակ արեւի տակ մնալն է: Իր ինքնազգացողության մասին հարցին Բոլսոնարուն կատակով պատասխանել է, որ «(Անտոնիու Համիլտոն) Մոուրաուն առայժմ դեռ կմնա որպես երկրորդ դեմք»:

Ըստ Բրազիլիայի Սահմանադրության՝ պետության ղեկավարի մահվան դեպքում նրա տեղն զբաղեցնում է փոխնախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս