Բաժիններ՝

Եվրախորհրդի ղեկավարը Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի շուտափույթ վավերացում է ակնկալում Ջոնսոնից

Եվրամիությունը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնից, որը դեկտեմբերի 12-ին հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում, ակնկալում է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) վերաբերյալ համաձայնագրի շուտափույթ վավերացում: Այդ մասին դեկտեմբերի 13-ին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ ԵՄ-ի գագաթնաժողովի երկրորդ աշխատանքային նիստին ժամանելուց հետո:

«Ես ցանկանում եմ շնորհավորել Բորիս Ջոնսոնին հաղթանակի կապակցությամբ: Մենք դուրս գալու համաձայնագրի շուրջ (բրիտանական խորհրդարանում) քվեարկության ենք սպասում հնարավորինս շուտ,-հայտարարել է նա:- Դա մեզ թույլ կտա հանգիստ ու ժամանակին անցնել բանակցությունների երկրորդ փուլին՝ Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի ապագա հարաբերությունների շուրջ»:

Նրա խոսքով՝ Եվրամիությունը պատրաստ է ցանկացած պահի սկսել բանակցությունների երկրորդ փուլը, որպեսզի պայմանավորվածություն ձեռք բերվի «ապագա առեւտրական համաձայնագրի շուրջ, որը հավասարակշռված պայմաններ կապահովի բոլոր կողմերի համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031