![](/banners/BeFunky-design.jpg)
Թրամփը Պուտինի հետ զրույցից հետո Զելենսկու հետ հեռախոսազրույց է ունեցել
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/MixCollage-12-Feb-2025-10-26-PM-2697.jpg)
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակը։
Զրույցի մանրամասները չեն հաղորդվում։ Նշվում է, որ Թրամփը զանգահարել է Զելենսկիին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից անմիջապես հետո։ Պուտինի հետ զրույցից հետո Թրամփն ասել է, որ իր վարչակազմին հրահանգել է բանակցություններ սկսել ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալու համար։