ԵՄ-ն չի ճանաչել Թուրքիայի և Լիբիայի հուշագիրը ծովային գոտիների վերաբերյալ
Միջերկրական ծովում ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ Թուրքիայի եւ Լիբիայի հուշագիրը խախտում է երրորդ պետությունների սուվերեն իրավուքները եւ չի կարող նրանց համար իրավական հետեւանքներ ունենալ: Այդ մասին ասված է Եվրամիության գագաթնաժողովի՝ դեկտեմբերի 13-ին հավանության արժանացած հայտարարության մեջ։
«Միջերկրական ծովում ծովային իրավասությունների սահմանազատման վերաբերյալ Թուրքիայի եւ Լիբիայի միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը խախտում է երրորդ պետությունների սուվերեն իրավունքները, չի համապատասխանում ծովային իրավունքին եւ չի կարող ոչ մի կարգի իրավական հետեւանքներ ունենալ երրորդ պետությունների համար»,- ասված է հայտարարության մեջ: Դրանում նշվում է, որ «Եվրախորհուրդը ոչ երկիմաստ կերպով հավաստում է իր համերաշխությունը Հունաստանի եւ Կիպրոսի հետ Թուրքիայի այդ գործողությունների նկատմամբ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: