Բաժիններ՝

Բրիտանիայի վարչապետը և Լոնդոնի քաղաքագլուխն ընտրատեղամասեր են գնացել իրենց շների հետ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն, ինչպես եւ շատ այլ բրիտանացիներ, դեկտեմբերի 12-ին վաղաժամկետ ընտրություններում քվեարկելու է գնացել իր շան հետ։

Sky News ալիքն իր կայքում զետեղել է վարչապետի լուսանկարն իր շան՝ Դիլան անունով ջեք-ռասել-տերիերի հետ, որին Ջոնսոնը վերցրել է սեպտեմբերին շների ապաստարանից: Twitter սոցցանցում «շներն ընտրատեղամասերում» հեշթեգի ներքո բրիտանացիները լուսանկարներ են զետեղում ամբողջ Միացյալ Թագավորության ընտրատեղամասերից, որտեղ պատկերված են զանազան ցեղատեսակների շներ, որոնք մոտքի մոտ սպասում են իրենց տերերին, մինչ նրանք կքվեարկեն կուսակցություններից մեկի օգտին: Նույն այդ հեշթեգի ներքո Twitter-ում իր տեսագրությունն է զետեղել Լոնդոնի քաղաքագլուխ Սադիք Խանը:

«Իմ անունը Սադիք Խան է, ես Լոնդոնի քաղաքագլուխն եմ, եւ ես քվեարկում եմ: Դուք էլ քվեարկեք»,- ասում է նա տեսանյութում՝ բռնելով Լունա անունով լաբրադորի վզափոկից: Լոնդոնի քաղաքալուխը նաեւ գրել է. «Լունան ասում է՝ քվեարկիր լեյբորիստների օգտին», հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս