«Տղա ջան, բա դու ինչո՞վ էիր զբաղված, լակո՞ւմ էիր էն մեկի հետ, երբ Արցախը հայաթափվում էր». Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի կարծիքով՝ գործող իշխանությունների ցինիզմը գերադրական աստիճանի է:

«Մինչև իրենց իշխանազավթումն Արցախն անվտանգ էր 30 տարի շարունակ, և դա էր պատճառը, որ միջազգային դիտորդներ, եվրոպացի պատգամավորներ ազատորեն գնում էին Արցախ, քննարկումներ էին անում, դա էր պատճառը, որ Արցախի խնդիրը հայանպաստ էր լուծվելու, մինչև 2018թ. ամբողջ գործընթացը գնում էր դրան: Եվ ուզում եմ իրենց հիշեցնել, որ իրենց դավաճան, հակահայ քաղաքականության արդյունքում Արցախը դարձավ  ոչ անվտանգ, իրենք դա բերեցին Արցախի գլխին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ հարց ուղղելով արցախցիներին չկռվելու մեջ մեղադրող ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանին՝ 2023թ. երբ Արցախը հայաթափվում էր, դուք ի՞նչ էիք անում:

«Դուք ո՞ր հանրապետության ներկայացուցիչն էիք, որ ականջներով ծափ էիք տալիս, երբ Արցախը հայաթափվում էր: Դուք ո՞ր հանրապետության ներկայացուցիչն էիք, որ ոչ մի օգնություն չէիք ուղարկում Արցախին: Հիմա լկտիորեն նման հայտարարություն եք անում, որովհետև ձեզ թվում է՝ ձեզ չեն հակադարձելո՞ւ. Ձեզ հակադարձելու են, և դա լինելու է ոչ թե հարցազրույցներով, այլ լուրջ ապտակ ձեզ բոլորիդ, որովհետև դուք հայրենադավ եք, դուք հայրենիքը վաճառող եք, ձեր միակ քաղաքականությունը երկիրը հանձնելն է»,- ընդգծեց նա:

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ գործող իշխանությունների միակ նպատակն իշխանություն պահելն է. «Այս երկիրը տեր ունի՝ հայ ժողովուրդը, հայոց պատմությունը, հայոց պետականությունը, հայոց լեզուն, Ամարասը, Մեսրոպ Մաշտոցը, հայ գրերը, որոնցից իրենք ահռելի հեռու են: Երբ ինքն ասում է՝ կռվեիք, բա ինչո՞ւ չկռվեցիք, ես ուզում եմ հարցնել՝ տղա ջան, դու էդ ո՞ւմ ես ասում: Դու ինչո՞վ էիր զբաղված էդ պահին: Դու երկրորդ կամ խորհրդարանական համակարգով գրեթե առաջին մարդն էիր էս երկրում, դու ինչո՞վ էիր զբաղված, լակո՞ւմ էիր էն մեկի հետ, դու զբաղվո՞ւմ էիր էդ կռվով: Դու ինչո՞ւ որպես Արցախի անվտանգության երաշխավոր՝ համապատասխան զենք-զինամթերք չէիր առաքում, ինչո՞ւ ուժեր չէիք ուղարկում: Դուք էս ժողովրդի գլուխն ուտում էիք, դուք մարդակեր գազաններ եք»:

Մարգարիտ Եսայանը չի բացառում, որ կարող է Հայաստանի վրա նոր հարձակում լինել, և գործող իշխանությունները որևէ աջակցություն չցուցաբերեն հայոց բանակին, հետո ասեն՝ դե, չկռվեցիք, պարտվեցինք, ինչպես դա ասացին 44-օրյա պատերազմից հետո. «Սրանք այս նույն տրամաբանությամբ պատրաստվում են նույն ձևով զոհաբերել Հայաստանի Հանրապետությունը, որովհետև իրենք իշխանությունը զավթել են հենց դրա համար»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս