Բաժիններ՝

ԵՄ-ն քաղաքական որոշում է ընդունել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կես տարով երկարաձգելու մասին

Եվրամիության անդամ երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում ընդունել են քաղաքական որոշում Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները կես տարով երկարաձգելու մասին, որոնց գործողության ժամկետը լրանում է 2020 թվականի հունվարի 31-ին: Այդ մասին գագաթնաժողովի հարթակներից մեկում լրագրողներին հայտնել է Եվրամիության ներկայացուցիչ Բարենդ Լեյտսը:

«ԵՄ-ի գագաթնաժողովը հավանություն տվեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգմանը»,- ասել է նա:

Պատժամիջոցները վեց ամսով երկարաձգելու որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մնացած ղեկավարներին հակիրճ տեղեկացրել են Ուկրաինայի խնդրի կարգավորման Մինսկի համաձայնությունների իրականացման ընթացքի մասին՝ դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացած «նորմանդական ձեւաչափով» գագաթնաժողովի լույսով:

Այժմ, նրա խոսքով, քաղաքական որոշումը պետք է ներկայացվի պաշտոնական տեսքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս