Գերմանիայում առնվազն 25 մարդ է տուժել բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունից
Գերմանիայում առնվազն 25 մարդ է տուժել Սաքսոնիայի դաշնային երկրամասի Բլանկենբուրգ քաղաքի բազմաբնակարան շենքում տեղի ունեցած պայթյունից: Այդ մասին դեկտեմբերի 13-ին հայտնել է RND մեդիախումբը։ «Չի կարելի բացառել, որ տուժածների թիվը կավելանա»,-նշել են տեղի ոստիկանությունում:
Առայժմ չի հաղորդվում, թե ինչն է եղել պայթյունի պատճառը: Իրավապահ մարմիններում միջադեպի պատճառները պարզելու օպերատիվ շտաբ է ստեղծված: Շենքից մարդկանց տարհանում է իրականացվում:
«Արտակարգ պատահարը տեղի է ունեցել ժամը մոտավորապես 09:00-ին (Երեւանի ժամանակով 12:00-ին): Շենքի հարեւանությամբ գտնվում են դպրոց ու մանկապարտեզ, որտեղից շտապ կարգով շուրջ հարյուր երեխա է տարհանվել: Այժմ տեղում աշխատում է 160 փրկարար: Բլանկենբուրգի բնակչությունը կազմում է մոտավորապես 20 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: