
Վայնշտայնի ավելի քան 30 զոհեր գումար կվերցնեն նրանից ու կհրաժարվեն մեղադրանքներից

Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտայնը եւ նրա սնանկացած կինոստուդիայի վարչությունը դատարանից դուրս կարգավորել են դատավեճերը 30-ից ավելի ենթադրյալ զոհերի հետ: Այդ մասին հաղորդել է The New York Times-ը:
Ընդամենը մեղադրողներին կվճարեն 25 միլիոն դոլար: Նրանցից 18-ը կբաժանեն 6,2 միլիոնը, մնացած 18,5 միլիոնը բաժին կհասնի այն հայցվորներին, որոնք խմբային հայց են հարուցել: Վճարումներն ստանձնել են Weinstein Company-ն ներկայացնող ապահովագրական ընկերությունները:
Հարվի Վայնշտանը Miramax и Weinstein Co. կինոընկերությունների համահիմնադիրն ու նախկին համանախագահն է: 2018 թվականի մայիսին նա հանձնվել է ոստիկանությանը եւ ազատ արձակվել մեկ միլիոն դոլար գրավով: Պրոդյուսերի կողմից բռնաբարվելու մասին պատմել է առնվազն ութ կին, ավելի քան 80-ը հայտարարել է նրա կողմից սեռական ոտնձգությունների մասին: