
Բրիտանական ընտրությունները Շոտլանդիային անկախության նոր հանրաքվի մանդատ տվեցին. Սթերջեն

Շոտլանդիայի առաջին նախարար, Շոտլանդիայի ազգային կուսակցության (ՇԱԿ) առաջնորդ Նիկոլա Սթերջենը խոստացել է Լոնդոնից պահանջել տարածաշրջանի անկախության հանրաքվեի անցկացման օրինական իրավունքի շնորհում Էդինբուրգին՝ դեկտեմբերի 12-ին կայացած վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության հաջողության լույսով:

«Այժմ մենք ունենք մանդատ Շոտլանդիայի մարդկանց առաջարկելու ընտրություն իրենց սեփական ապագայի հարցում»,- ասել նա Sky News հեռուսաալիքի եթերում: «(Վարչապետ) Բորիս Ջոնսոնն ունի Մեծ Բրիտանիան Եվրամիությունց դուրս բերելու մանդատ: Բայց նա կատեգորիկ կերպով մանդատ չունի Եվրամիությունց դուրս բերելու Շոտլանդիան»,-ընդգծել է Սթերջենը՝ հիշեցնելով, որ 2016 թվականի հանրաքվեում շոտլանդացիները դեմ են քվեարկել Brexit-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: