Բաժիններ՝

Զելենսկին պատրաստ է հարյուր անգամ սեղմել Պուտինի ձեռքը Ղրիմը վերադարձնելու դեպքում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է ոչ մեկ անգամ սեղմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռքն «օկուպացված Դոնբասն» Ուկրաինային վերադարձնելու դեպքում եւ էլի շատ ավելի անգամ Ղրիմը վերադարձնելու դեպքում։ «1+1» հեռուստաալիքում «Իշխանության իրավունք» ծրագրի եթերում պատասխանելով այն հարցին, թե ինքը սեղմել է արդյոք Պուտինի ձեռքը դեկտեմբերի 9-ին Փարիզում, Զելենսկին ասել է.

«Այո՛: Այո՛: Իսկ ինչպե՞ս կարելի է այլ կերպ հանդիպել բարձր մակարդակով: Ինչպե՞ս կարելի է առանց դրա երկխոսություն սկսել»: «Եվ ես ձեզ անկեղծորեն կասեմ, որ եթե վաղը մեզ վերադարձնեն մեր հողը՝ մեր ժամանակավորապես օկուպացված Դոնբասը, ապա ես կարող եմ եւս տասն ագամ սեղմել ձեռքը, իսկ եթե մեզ վերադարձնեն Ղրիմը, կարելի է նաեւ հարյուր անգամ»,- ընդգծել է Զելենսկին, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս