![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՀԿ-ի ղեկավարը կոչ է արել ԱՄՆ-ին շարունակել ֆինանսավորել կազմակերպությանը
![](https://168.am/wp-content/uploads/2022/05/1611011838-download.jpg)
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը մամուլի ասուլիսի ժամանակ կոչ է արել Միացյալ Նահանգներին՝ շարունակել կազմակերպության ֆինանսավորումը, քանի դեռ այլընտրանքային լուծումներ չեն գտնվել։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք խնդրում ենք ԱՄՆ-ին դիտարկել ֆինանսավորումը շարունակելու հարցը առնվազն մինչև լուծումներ գտնվեն», – ասել է ԱՀԿ-ի ղեկավարը:
Գեբրեյեսուսը հավելել է, որ Ուգանդայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Գազայում և այլուր առողջապահական արտակարգ իրավիճակներին ԱՀԿ-ի արձագանքների մեծ մասը ֆինանսապես աջակցվում է Միացյալ Նահանգների կողմից:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՀԿ-ից երկրի դուրս գալու մասին։ Նոր վարչակազմը կարծում է, որ ԱՀԿ-ն բավականաչափ արդյունավետ չէ, գտնվում է քաղաքական ազդեցության տակ և չափազանց մեծ ֆինանսավորում է պահանջում Միացյալ Նահանգներից։
Անցյալ շաբաթ ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը ասաց, որ ԱՀԿ-ն սառեցրել է կադրերի հավաքագրումը և սահմանափակել է ճանապարհորդությունները՝ իրացվելիության ճգնաժամի պատճառով՝ կազմակերպությունից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո: