Բանաձևի ընդունումն ուղղված է թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացման ջանքերի խաթարմանը․ Թուրքիայի ԱԳՆ
ԱՄՆ Սենատի կողմից բանաձևի ընդունումը զուրկ է իրավական հիմքից և ուղղված է թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացման ջանքերի խաթարմանը, ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։
«Սա օրինակ է այն բանի, թե ինչպես կարող է պատմությունը քաղաքականացվել։ Այս որոշումը Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացման ջանքերի խաթարման կործանարար փորձ է»,-ասվում է հայտարարության տեքստում։
Նշվում է նաև, որ նրանք, ովքեր օգտագործում են պատմությունն իրենց քաղաքական նպատակների համար, փաստերն անտեսելով՝ երբեք չեն հասնի իրեն նպատակներին։
«Թուրքիայի պայքարը հանուն տարածաշրջանում իր կենսական շահերի պաշտպանության վճռականորեն կշարունակվի՝ չնայած նման անարդար և անհիմն որոշումներին»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։