Տարեց ճապոնացիներն սկսել են արտակմախքներով հանդերձվել ծերության օրոք աշխատելու համար: Այդ մասին գրում է New Scientist-ը:
Ավստրալիայում մոլեգնող ընդգրկուն հրդեհներն այս երկրում օդի աղտոտվածության մակարդակի սպառնալի բարձրացման պատճառ են դարձել:
Մասնագետները հիշեցնում են, թե ինչի կարող են հանգեցնել զարմիկների միջև ամուսնությունները:
Հնդկաստանի խորհրդարանը ընդունել է օրենքի նախագիծ, որով քաղաքացիություն է տրվում կրոնական փոքրամասնություններին Պակիստանից, Բանգլադեշից և Աֆղանստանից:
Թբիլիսիի Ատոնելիի փողոցում նախագահական պալատը դեկտեմբերի 16-ից բաց կլինի այցելուների համար:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման ղեկավար պաշտոններ զբաղեցնող տարեց տղամարդկանց մեղադրել է քաղաքական խնդիրներ ստեղծելու մեջ:
Թուրքիայում գտնվող Ինջիրլիք ավիաբազայից նախորդ օրերին ԱՄՆ-ի ամենաքիչը 5 ռազմական ինքնաթիռ է դուրս եկել:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումներին:
«Թուրքիան և ՆԱՏՕ-ն փորձում են չանցնել կարմիր գծերը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ Ե.Մ. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի վերլուծաբան Վիկտոր Նադեին-Ռաևսկին՝ անդրադառնալով օրերս ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Եվրոպային գազի մատակարարումը:
Շվեդ բնապահպան ակտիվիստուհի Գրետա Թունբերգը ներողություն է խնդրել իր «Սվինգլիշի»(Swenglish – շվեդական անգլերենի) համար, որի պատճառով իր ելույթը Մադրիդում կլիմայի փոփոխման խնդիրներին նվիրված խորհրդաժողովում ընկալվել է ոչ միանշանակ:
Brexit-ի իրականացման մասին օրինագիծը պլանավորվում է բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի նոր կազմի քննարկմանը ներկայացնել ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 20-ին: Այդ մասին դեկտեմբերի 16-ին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի պաշտոնական ներկայացուցիչը։
Նախիջևանն Ադրբեջանի համար միշտ դիտարկվել է՝ որպես պահուստային տարբերակ, այսինքն՝ եթե շատ վատ լինի, ապա նրանք կարող են այդ խաղաքարտն օգտագործել: Այս մասին հրավիրված ասուլիսին՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե որքանով են իրատեսական Նախիջևանի հատվածում լայնամասշտաբ պատերազմի կանխատեսումները, ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը:
Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը ներողություն է խնդրել Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինի վերաբերյալ երկրի ներքին գործերի նախարարի Մարտ Հելմեի բառերի համար: Այդ մասին հայտնել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի դիվանատունը:
«Այլ կերպ ասում են՝ «կա՛մ դուք լավով եք գալիս մեզ հետ ապրելու, և կշարունակենք այն, ինչ արել ենք, կա՛մ առանց դրա կգանք ձեզ կմորթենք և կվերցնենք մեր հողերը՝ Զանգեզուրով, Երևանով, և դուք կոչնչանաք առհասարակ»: Սա է Ադրբեջանի մոտեցումը վերջին 100 տարում և լինելու է մոտակա հարյուր տարին ևս: Հանկարծ չխաբնվեք, որ Ադրբեջանում կարող է մի բան փոխվել: Նրանք կարող են 100 հանդուրժողականության կենտրոն բացել, բայց դա ոչինչ չի փոխում այդ հասարակության ներսում»,- ընդգծեց Ադիբեկյանը:
Կենսաթոշակային բարեփոխման դեմ գործադուլի պատճառով, որն արդեն 12 շարունակվում է Ֆրանսիայում, 600 կիլոմետր երկարությամբ ավտոմոբիլային խցանումներ են գոյացել Փարիզի Իլ դե Ֆրանս տարածաշրջանի ճանապարհներին:
Չինաստանն առայժմ չի հավաստում ամերիկյան կողմի հայտարարությունն այն մասին, թե առեւտրական համաձայնագրի առաջին մասի ստորագրումը կկայանա արդեն հաջորդ ամսին, ամբողջ տեղեկատվությունը կհրապարակվի ժամանակին:
Թեհրանն Mahan Air իրանական ավիաընկերության դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները համարում է անօրինական եւ ակնկալում է, որ մյուս երկրները չեն հետեւի նրան:
Լիբանանի նախագահ Միշել Աունը վերստին չեղարկել է խորհրդարանական կոնսուլտացիաները երկրի վարչապետի նշանակման շուրջ: Բանակցությունները հետաձգվել են մինչեւ դեկտեմբերի 19-ը, ինչի մասին հաղորդել է նախագահի մամուլի ծառայությունը։
Հնդկաստանի կառավարությունը որոշում է ընդունել Համացանցից օգտվելը սահմանափակել երկրի հյուսիսի եւ հյուսիս-արեւելքի մի շարք տարածաշրջանների բնակիչների համար՝ կապված լույս դեկտեմբերի 16-ի գիշերը քաղաքացիության մասին օրենքի նոր տարբերակի շուրջ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետ:
«Մի՞թե մենք ռազմավարական գործընկերներ չենք,- հարցադրումով եզրափակել է իր խոսքը Էրդողանը։ – Մի՞թե մենք միասին չենք ՆԱՏՕ-ում: Արածներն ի՞նչ են։ Ինչպե՞ս կարող է այդպիսի բան լինել ռազմավարական գործընկերության մեջ: Դե եթե նման կերպ շարունակվի, ապա անկասկած մենք էլ կտանք մեր պատասխանը»։
Մաշալյանը բանաձևի ընդունման մասին նշել է. «Կան բաներ, որոնք չպետք է կարևորել։ Խորհրդարաններում անընդհատ ինչ֊որ բանաձևեր են ընդունվում։ Դրանք այնպիսի բաներ չեն, որ մեզ հետաքրքրեն և ուղղակիորեն մեր միջամտությունը պահանջեն։ Որպես Թուրքիայի հայեր` մեզ ցավ է պատճառում, որ 100 տարի առաջ այս հողերում տեղի ունեցած ցավալի դեպքերը այլ երկրների խորհրդարաններում օգտագործվում են որպես ռազմավարական, տնտեսական, քաղաքական ճնշման միջոց։
ՁԻԱՀ-ով 135 հիվանդ, սիֆիլիսով 297 հիվանդ և թալասեմիայի 3 393 կրող․ այսպիսին են Ադրբեջանում ամուսնությունից առաջ պարտադիր բժշկական հետազոտության տարեկան արդյունքները։ Ընդհանուր առմամբ, 2019 թ-ի 11 ամսվա ընթացքում նախաամուսնական հետազոտություն է անցել 126 402 մարդ, հաղորդում է Report-ը։
ԱՄՆ-ը Թուրքիայի ռազմակայաններն օգտագործում է սոսկ Անկարայի թույլտվությամբ: Պենտագոնում այսպես են արձագանքել երկրի ռազմակայաններից ամերիկացի զինվորականներին վռնդելու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի սպառնալիքին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ֆիլիպիններում առնվազն 37 մարդ է տուժել դեկտեմբերի 15-ին Մինդանաո կղզու ափերի մոտ տեղի ունեցած 6,6 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով: Այս մասին հայտնել է Manila Bulletin թերթը:
Հայկական կողմը պետք է ինտենսիվ աշխատի՝ միջազգային հանրությանը բացատրելու, որ Բաքուն այսքան տարի ամեն ինչ անում է, որ, այսպես կոչված, «ԼՂ ադրբեջանական համայնքին» պահի գետտոյացված, որը կրկնակի քիչ է եղել, քան ջարդերից փախած հայկական համայնքն Ադրբեջանում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Անուշ Սեդրակյանը՝ անդրադառնալով «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» մասին ադրբեջանական թեզի տարածմանը միջազգային հարթակներում, մասնավորապես, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը տարածել էր տեղեկություն, որ «երկու օր առաջ Եվրոպական Խորհրդարանի բոլոր պատգամավորներին, այսպես կոչված, «Ղարաբաղի ադրբեջանական համայնքից» նամակներ են հղվել»:
«ԼՂ հակամարտության գոտում պատերազմի վերսկսման վտանգ կա»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և Ռուսաստանի՝ հակամարտող կողմերին զենքի վաճառքի քաղաքականությանը։
Ֆրանսիական կինոյի «նոր ալիք» ուղղության աստղ, դերասանուհի Աննա Կարինան, որը մեծ հայտնություն էր ձեռք բերել 1960-ական թվականներին, 79 տարեկան հասակում մահացել է Փարիզում, հայտնում է France Presse-ը՝ հղելով աստղի ներկայացուցչին:
2018 թվականին աշխարհի 100 խոշորագույն պաշտպանական ընկերությունների զենքի եւ ռազմական ծառայությունների վաճառքների ծավալն աճել է 4,6 տոկոսով եւ կազմել 420 միլիարդ դոլար:
Աշխարհի ամենատարբեր ընկերությունների (գազի եւ նավթի արտադրությունից մինչեւ ավտոմոբիլաշինական ֆիրմաներ) կապիտալիզացիան կարող է 2,3 տրլն դոլարով նվազել կառավարությունների կողմից կլիմայական փոփոխությունների հետ կապված նորմատիվային պահանջների խստացման հետեւանքով: