Բաժիններ՝

Մորալեսը շնորհակալություն է հայտնել Արգենտինային ու Մեքսիկային ապաստան տրամադրելու համար

Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը շնորհակալություն է հայտնել Արգենտինայի կառավարությանը՝ քաղաքական ապաստան տրամադրելու համար:

«Մեկ ամիս առաջ ես ժամանեցի Մեքսիկա՝ եղբայրական պետություն, որը փրկել է իմ կյանքը, ես ճնշված էի և կոտրված: Այժմ ես եկել եմ Արգենտինա, որպեսզի շարունակեմ պայքարել հանուն մեր մեծ հայրենիքի (Լատինական Ամերիկա) միավորման: Ես իմ մեջ ուժ եմ զգում և շնորհակալություն եմ հայտնում Մեքսիկային ու Արգենտինային՝ օգնության և համերաշխության համար»,- Թվիթերի իր էջում գրել է Մորալեսը:

Ավելի վաղ Արգենտինայի արտաքին գործերի նախարար Ֆելիպե Սոլան տեղեկացրել է, որ Մորալեսը, որը նախագահի պաշտոնը լքելուց հետո քաղաքական ապաստան է ստացել Մեքսիկայում, ժամանել է Արգենտինա, որպեսզի մնա երկրի տարածքում: Նախարարի խոսքով՝ երկրի իշխանությունները նրան կտան քաղաքական ապաստան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս